Home » 2012 » Հունիս » 5 » Չավի. "Մենք հարգում ենք "Ռեալին", սակայն..."
12:46
Չավի. "Մենք հարգում ենք "Ռեալին", սակայն..."
 Կատալոնական "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային հավաքականի փորձառու կիսապաշտպան Չավին լրագրողներին պատմել է իրենց ոխերիմ թշնամի Մադրիդի "Ռեալի" հետ ունեցած ոչ բարիդրացիական հարաբերությունների մասին, ինչպես նաև խոսել է "կապտանռնագույններին" լքած Պեպ Գվարդիոլայի մասին: Ֆրանսիական հեղինակավոր Canal+ լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Չավին ասել է. "Մենք շնորհավորեցինք "սերուցքայիններին", երբ "Ռեալը" պաշտոնապես դարձավ Իսպանիայի չեմպիոն: Մենք ունենք հարգանք նրանց նկատմամբ, սակայն ես չեմ զգացել, որ այդ հարգանքը փոխադարձաբար է: Ինչ վերաբերում է Գվարդիոլայի հեռանալուն, ապա ես մեծ զարմանք ապրեցի: Լավ է, որ նա բացատրություն տվեց, և մենք ամեն ինչ հասկացանք, թե չե հակառակ դեպքում նրա հեռանալն այլ կերպ կհասկացվեր: Ես զարմացա նաև, երբ գլխավոր մարզիչ նշանակվեց Տիտո Վիլանովան: Սակայն, հնարավոր է, որ այդ որոշումը միակն էր այդ պահի դրությամբ: Չեմ կարծում, որ պետք է մեծ փոփոխություններ անել, քանի որ վերջին մի քանի տարիներում թիմը միշտ տիտղոսներ է նվաճում, որը շատ բանի մասին է խոսում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 514 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0