Home » 2011 » Ապրիլ » 15 » Չավի. "Մենք պատրաստ ենք ամենուր հաղթել "Ռեալին"
12:31
Չավի. "Մենք պատրաստ ենք ամենուր հաղթել "Ռեալին"
Կատալոնական "Բարսելոնայի" առանցքային կիսապաշտպան Չավին իսպանական AS պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մադրիդի "Ռեալի" հետ այս շաբաթ կայանալիք սուպերկլասիկոյից առաջ կատալոնացիները հիանալի մարզավիճակում են գտնվում:
Չավին ընդգծել է, որ այս խաղի ընթացքում կարևոր դերակատարություն կունենա նաև մարզական բախտի գործոնը:
Տեղեկացնենք, որ մադրիդցիներն ու կապտանռնագույններն Իսպանիայի ազգային առաջնության շրջանակներում հանդիպելու են շաբաթ կեսգիշերն անց` ապրիլի 17-ին:
Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողն ասել է հետևյալը. "Ռեալի" հետ խաղից առաջ թիմը շատ լավ մարզավիճակում է: Մենք բոլորովին չենք հոգնել հաղթանակներից: Մեր ֆուտբոլիստները կարող են միևնույն արագությամբ խաղալ ողջ հանդիպման ընթացքում, այդիսկ պատճառով ես մտածում եմ, որ առաջնության որոշիչ փուլում մենք կարող ենք մարզադաշտ եկած երկրպագուներին արժանի խաղ ցուցադրել: Մենք վաղուց պատրաստ ենք հաղթել "Ռեալին" թե "Արքայական գավաթում", թե "Լա լիգայում", թե "Չեմպիոնների լիգայում", պարզապես մեզ հարկավոր կլինի նաև մարզական բախտի կարևոր գործոնի ճիշտ գործածումը": 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 4