Home » 2013 » Հունվար » 19 » Խաբի Պրիետո. "Բարսելոնան" մեքենա է"
15:06
Խաբի Պրիետո. "Բարսելոնան" մեքենա է"
 "Ռեալ Սոսիեդադի" կիսապաշտպան Խաբի Պրիետոն գովեստի է խոսքեր է ասել "Բարսելոնային", որի դեմ այսօր հանդիպում է սպասվում. " Կատալոնական ակումբը այսօր մեքենա է: Համենայն դեպս, թվերն այդ մասին են վկայում: Նրանք կատարելության սահմանին են: Ես խոնարհվում եմ նրանց ցուցադրած խաղի առաջ: Մենք ուրախ ենք մեր հարկի տակ հյուրընկալելու "Բարսելոնային": Այն աշխարհի լավագույն ակումբն է լավագույն ֆուտբոլիստով` Լիոնել Մեսսիով: Հուսով եմ` նա չի խաղա մեր դեմ. նա շատ վտանգավոր ֆուտբոլիստ է: Նա 91 գնդակ է խփել օրացույցային տարվա ընթացքում. սա կատակ չէ: Այս մրցաշրջանում մենք լավ ենք հանդես եկել տանը: "Բարսելոնային" դժվարին էր խաղալ այստեղ, որովհետև մեր նվիրված երկրպագուները դրդում են մեզ էլ ավելիին: Եթե կարողանանք խաղալ մեր խաղը, ապա միանգամայն հավանական է, որ կկարողանանք կանգնեցնել "Բարսելոնային":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 330 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0