Home » 2011 » Օգոստոս » 6 » Չավիին անհանգստացնում է նոր մադրիդիստների բարձր կարգը
20:36
Չավիին անհանգստացնում է նոր մադրիդիստների բարձր կարգը
 Կատալոնական "Բարսելոնայի" աստղային կիսապաշտպան Չավի Հերնանդեսն իր հեռակա մտավախությունն է հայտնել Մադրիդի "Ռեալի" օրեցօր կոմբինացված խաղից: Չավիի կարծիքով նոր մրցաշրջանում "Ռեալին" կօգնի ոչ թե Մոուրինյոն, այլ "Արքայական թիմում" հզոր խաղացողների առկայությունը: "Ինձ ավելի շատ անհանգստացնում է Մադրիդի "Ռեալի" ֆուտբոլիստների շատ բարձր կարգը, այլ ոչ թե Մոուրինյոն: Այս ամառ մադրիդցիները շատ լավ ամրապնդվել են, մեծ փորձ ունեն և շատ լավ պաշտպանություն: "Ռեալը" շատ լավ պատրաստված թիմ էր նաև նախորդ տարի, երբ մենք կարողացանք նրանց շրջանցել թե՛ Իսպանիայում, թե՛ Եվրոպայում: Սակայն այժմ "Ռեալն" ավելի ուժեղ է ու չափազանց վտանգավոր բոլոր առումներով: Մենք, կարծում եմ, կարող ենք կրկին լավագույնը լինել շնորհիվ մեր տաղանդավոր երիտասարդների, թեև հիանալի վարպետներ էլ ունենք: Թիմում է հայտնվել շատ տաղանդավոր Ալեքսիս Սանչեսը, հնարավոր է, որ մեզ միանա նաև Ֆաբրեգասը: Կարծում եմ՝ "Բարսելոնան" ևս լավագույնս պատրաստ է մրցաշրջանի մեկնարկին",-ասել է Չավին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 444 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0