13:38 Չավին դեռ մեղադրում է մրցավարներին | |
Կատալոնական "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային հավաքականի փորձառու կիսապաշտպան Չավի Հերնանդեսը քննադատել է լրագրողներին, ովքեր անհիմն տեղեկություններ են տարածում, ինչպես նաև վստահ է, որ հենց մրցավարների կայացրած սխալ որոշումների պատճառով իրենք նախորդ մրցաշրջանում չկարողացան դառնալ Իսպանիայի չեմպիոն: Հեղինակավոր El Pais պարբերականը մեջբերում է իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը. "Շատ լրագրողներ ստիպված են անհիմն նորություններ գրում և տարածում, քանի որ հակառակ դեպքում նրանց կհեռացնեն աշխատանքից: Օրինակ, եթե "Բարսելոնան" մեկ խաղի ընթացքում կատարում է 80 փոխանցում, ապա գրում են, որ խաղն անհետաքրքիր է, իսկ երբ այդ նույն բանն անում է Իսպանիայի հավաքականը, ապա դա նշանակում է, որ ընտրանին հիանալի է խաղացել: Բոլորն էլ հասկացել են, որ մենք "Լա լիգայում" վատ հանդես եկանք, քանի որ մրցավարներն անընդհատ սխալ որոշումներ էին կայացնում, սակայն չեմ ցանկանում նույնիսկ մտածել, որ նրանք դա անում էին միտումնավոր: Սա կյանք է, և ամեն ինչ էլ կարող է պատահել":
| |
|
Total comments: 0 | |