Իսպանական "Բարսելոնայի" հենակետային 31-ամյա կիսապաշտպան Չավին Մադրիդի "Ռեալի" հետ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունից հետո քննադատել է իրենց մրցակցին ու մադրիդյան թիմի ողջ անձնակազմին: 31-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ մադրիդցիներն անհիմն
կոպիտ խաղ էին ցուցադրում և բավականին հաճախ էին խախտում կանոնները, թեև եթե հանդիպման վիճակագրությունը տեսնենք հանդիպման առաջին կեսում, ապա հակառակ պատկերը կարող էինք տեսնել: "Ցավոք, մենք Մոուրիյոյի գալուց հետո արդեն սկսում ենք վարժվել "Ռեալի" նման գործողությունների:
Մենք ոչինչ չենք հնարում, տեսախցիկներն ամեն ինչ ֆիքսել են, յուրաքանչյուրը
կարող է դիտել հանդիպման տեսագրությունը: Մադրիդցիները մեզ պարզապես թույլ չէին տալիս խաղալ, միայն խախտում էին
կանոնները, կոնֆլիկտային իրավիճակներ էին ստեղծում և հրահրում մեզ ամեն քայլի, ահա թե ինչու Վիլյան չդիմացավ: Ես ընդունում եմ, որ կարելի է ագրեսիվ խաղալ, մեծ էնտուզիազմով, բայց
այստեղ լրիվ ուրիշ պատկեր էր: Օրինակ՝ Մարսելոյի կարմիր քարտ ստանալու
դրվագը: Կարծում եմ՝ խաղադաշտում նրա հիմնական նպատակը Ֆաբրեգասին վնասվածք
հասցնելն էր... Լավ էր, որ վերջում գոնե արդարությունը հաղթեց",-ոգևորված գավաթային տիտղոսի նվաճմամբ ասել է Չավին Goal.com հանրահայտ էլեկտրոնային լրատվամիջոցին:
|