Կատալոնական "Բարսելոնայի" առանցքային ֆուտբոլիստ Չավին անհիմն է համարում կատալոնյան ակումբի
իր խաղընկեր Լեո Մեսսիի հասցեին հնչող արգենտինական մամուլի քննադատությունները: Մեսսիին թերթերն անընդհատ
մեղադրում են Արգենտինայի ազգային հավաքականի կազմում անհաջող ելույթների համար: Ըստ պարբերականների` Մեսսին սրտով չի խաղում, դրա վառ ապացույցն էլ այն է, որ ազգային օրհներգը չի երգում: "Ինչպես և յուրաքանչյուր ֆուտբոլիստի դեպքում, Մեսսիի խաղը կախված է միմիայն թիմից:
Օրինակ, "Բարսելոնայում" ես կախված եմ Մեսսիից, Մեսսին՝ ինձնից և այլ
խաղընկերներից, մենք մի ընդհանուր շղթա ենք: Բարեբախտաբար, մեզ մոտ` "Բարսելոնայում", հիանալի թիմ է հավաքվել: Եվ ես
կարծում եմ, որ Լեոյի հասցեին քննադատությունը խիստ չափազանցված է: "Ամերիկայի գավաթում" նա հիանալի խաղ ցուցադրեց, սակայն այժմ շատ հեշտ է մեղադրել
նրան, քանի որ Արգենտինայի ազգային ընտրանին դուրս է մնացել հետագա պայքարից",-վրդովված իր խաղընկերոջն է փորձել պաշտպանել Չավի Հերնանդեսը:
|