18:50 Չավին խոսել է Իբրահիմովիչի մասին | |
Կատալոնական գրանդ "Բարսելոնայի" իսպանացի կիսապաշտպան և գնդակներ մատակարարող Չավի Հերնանդեսի խոսքերով Զլատան Իբրահիմովիչը չկարողացավ մնալ "Կամպ Նոուում", քանի որ չկարողացավ ընտելանալ "Բարսելոնայի" հարձակվողական ոճին: Իսպանացի աճպարարն ասել է. "Զլատանը շատ ինքնուրույն է: Երբ դու խաղում ես "Բարսելոնայում", ապա պետք է կարողանաս 90 րոպե շարունակ մնալ խաղադաշտում: Շվեդ ֆուտբոլիստի խաղաոճն ավելի շատ հատուկ է Իտալիայի առաջնությանը: Այնտեղ թիմում հանդես են գալիս 6-7 ֆուտբոլիստներ, ովքեր հիմնականում մտածում են պաշտպանողական գործողությունների մասին, և ևս 3 ֆուտբոլիստներ, ում պարտականությունն է գրոհել՝ չմտածելով պաշտպանության մասին: Այդտեղ Իբրահիմովիչն իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում: Մենք մինչև հիմա կապ ենք պահում նրա հետ, և ես գիտեմ, որ "Միլանում" նա իրեն հարմարավետ է զգում: Իսպանիայում Իբրայի մոտ ևս ամեն ինչ կարգին էր, բայց նրան այդպես էլ չհաջողվեց ընտելանալ մեր խաղաոճին":
| |
|
Total comments: 0 | |