Home » 2011 » Հուլիս » 11 » "Չելսի" ծրագրում է գնել Դանիելե դե Ռոսսիին
19:02
"Չելսի" ծրագրում է գնել Դանիելե դե Ռոսսիին

 Ինչպես նշում է հանրահայտ իտալական La Gazzetta dello Sport պարբերականը, Լոնդոնի "Չելսիի" նորանշանակ մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը ցանկանում է արժանի փոխարինող գտնել վերջերս շատ լուրջ վնասված ստացած Մայքլ Էսյենին, ով, վնասելով ծնկի խաչաձև մկանները, շուրջ կես տարի այլևս չի կարող խաղալ: Բոաշը որպես գանացու իդեալական փոխարինող է տեսնում ի դեմս հռոմեական "Ռոմայի" և Իտալիայի ազգային հավաքականի խաղացող Դանիելե դե Ռոսսի, ով ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել. մնա՞լ Հռոմում, թե՞ մեկնել արտերկիր: 
Հիշեցնենք, որ Ռոսսի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2012թ., իսկ ահա "Ռոման" հաստատ չի ցանկանա նման կարգի խաղացողից առանց փոխհատուցման հրաժարվել, այդիսկ պատճառով էլ շատ հավանական է, որ հաջորդ մրցաշրջանը կապուտաչյա "գլադիատորը" սկսի որպես "արիստոկրատ": Վերջում հավելենք, որ Դանելե դե Ռոսսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hayk | Tags: Ռոմա, La Gazzetta dello Sport, Դանիելե դե Ռոսսի, Մայքլ Էսյեն, Անդրե Վիլլաշ-Բոաշ, արիստոկրատ | Rating: 5.0/1
Total comments: 0