00:21 "Չելսի" - "Մանչեսթեր Յունայթեդ". խաղից առաջ | |
Ընդամենը ժամեր անց Լոնդոնի "Սթեմֆորդ Բրիդջ" մարզադաշտը կընդունի հյուրեր Մանչեսթերից: Անգլիական ֆուտբոլի վերջին տարիների ամենամեծ հակամարտությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել Անգլիայում և ողջ Եվրոպայում: Պատճառները ակնհայտ են. կկարողանա՞ արդյոք "Չելսին" ամենաչնչին կերպով մտնել չեմպիոնական մրցավազքի մեջ, իսկ "Մանչեսթեր Յունայթեդը" կրկին հավասարվի՞ "Սիթիին", որը շարունակում է փայլուն հանդիպումների շարքը սեփական հարկի տակ` այս անգամ երեք անպատասխան գնդակ ուղարկելով "Ֆուլհեմի" դարպասը: Թիմերի միջև առաջին խաղաշրջանի հանդիպումը ավարտվեց "Յունայթեդի" գեղեցիկ հաղթանակով` 3-1 հաշվով, սակայն պետք է նշել, որ "արիստոկրատներն" այդ հանդիպման ժամանակ գերազանց հնարավորություններ ունեին նվազագույնը ոչ-ոքի խաղալու համար: Թիմերը միմյանց դեմ խաղալու ահռելի փորձ ունեն ինչպես Անգլիայում, այնպես էլ Եվրոպայում:
Երկու թիմերն էլ հանդիպմանը մոտենում են կադրային զգալի խնդիրներով: Եթե "Յունայթեդի" կազմ են վերադառնալու Ռունին և Նանին, ապա լոնդոնյան ակումբի կազմում կրկին կբացակայեն Ջոն Թերրին, Ֆրենկ Լեմպարդը, Օբի Միկելը և որակազրկված Էշլի Քոուլը: Բացի այդ, "Յունայթեդից"պահեստայինների նստարանին կլինի Էշլի Յանգը, ինչպես նաև երկար սպասված Թոմ Քլևերլին, ում Ալեքս Ֆերգյուսոնը վերջերս անվանեց "յուրահատուկ" ֆուտբոլիստ, ով ահռելի օգնություն կարող է ցույց տալ թիմին: Սպասվում է, որ Գերի Կեհիլն իր դեբյուտը կնշի "Չելսիի" կազմում` պաշտպանության կենտրոնում զույգ կազմելով Դավիդ Լուիզի հետ: "Մանչեսթեր Յունայթեդում" շարունակվում է դարպասապահների խնդիրը. Անդերս Լինդեգաարդը շարքից դուրս է եկել ամենաքիչը մեկ ամսով, իսկ Դե Խեան շարունակում է անվստահ գործել, սակայն Ֆերգյուսոնն իր վստահությունն է արտահայտել իսպանացի դարպասապահին` նշելով, որ Դե Խեան չափազանց մեծ տաղանդ է: "Չելսին" "Պրեմիեր լիգայի" վերջին 9 հանդիպումներում "Մանչեսթեր Յունայթեդի" հետ սեփական հարկի տակ կայացած խաղերում չի կրել և ոչ մի պարտություն: "Մանկունիանցիները" հյուրընկալվելու են մի ակումբի, որն ամենից շատ քարտեր է ստացել այս մրցաշրջանում. 50 դեղին և 4 կարմիր քարտ: "Մանչեսթեր Յունայթեդը" մրցակցի հարկի տակ ամենաքիչ գնդակ ընդունած ակումբն է "ԱՊԼ"-ում. ընդամենը 7 գնդակ: Անգլիական ֆուտբոլի իրական երկրպագուները անհամբերությամբ են սպասում այս հանդիպմանը, որը խոստանում է լինել անչափ գրավիչ և հետաքրքիր: Խաղի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 20:00-ին: | |
|
Total comments: 3 | |
| |