17:08 "Չելսիի" ֆուտբոլիստները կատաղել են Վիլլաշ-Բոաշի վրա | |
Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Չելսիի" ֆուտբոլիստները պարզապես կատաղել են, երբ տեղեկացել են, որ կիրակի օրը, որը բոլոր երկրներում համարվում է հանգստյան օր, պետք է չհանգստանան և կրկին մարզվեն, քանի որ այդպես է ցանկացել թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը: Հաղորդվում է, որ պարոն Բոաշն այսպիսի որոշում է կայացրել, որպեսզի թիմն ավելի լավ մարզավիճակ ձեռք բերի: Տեղեկություներ կան, որ 34-ամյա մասնագետը կարող է հեռացվել պաշտոնից, եթե մոտ ժամանակներս լոնդոնյան գրանդը չսկսի նախկին խաղը ցուցադրել` բարելավելով դիրքն անգլիական "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակում` գոնե հանգրվանելով լավագույն 5-յակում:
| |
|
Total comments: 0 | |