17:47 "Չելսիի" լեգենդը` "Չելսի" - "Նապոլի" խաղի մասին | |
Լոնդոնի "Չելսիի" լեգենդ Ջանֆրանկո Ձոլան լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ խոստովանել է, որ չի կողմնորոշվում, թե այսօր "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք "Չելսի" - "Նապոլի" հանդիպումը դիտելիս հատկապես որ թիմի համար ավելի կանհանգստանա: Իտալական հեղինակավոր Football Italia ռադիոկայանը մեջբերում է ֆուտբոլի լեգենդի խոսքերը. "Հանդիպումը, կարծում եմ, շատ դիտարժան է ստացվելու: Վստահ եմ, որ հանդիպման ամենակարևոր պահը լինելու են մեկնարկային րոպեները, քանի որ "Չելսին" փորձելու է արագ գոլ խփել, իսկ "Նապոլին" էլ փորձելու է ամեն կերպ գնդակ բաց չթողնել: Հանդիպման առաջին 20 րոպեները շատ հարցերի պատասխան են տալու: Երկու թիմերն էլ շատ զորեղ են, և կարծում եմ, որ "Ստեմֆորդ Բրիջում" հիանալի մթնոլորտ է տիրելու: Իսկ կհաղթի այն ակումբը, որը մրցակցից կլինի ավելի ուժեղ":
Նշենք, որ Ձոլան իր կարիրայի ընթացքում հանդես է եկել ինչպես Լոնդոնի "Չելսիի", այնպես էլ իտալական "Նապոլիի" կազմում: | |
|
Total comments: 0 | |