Լոնդոնյան "Չելսիի" նախկին պաշտպան ու հայտնի ավագ Մարսել Դեսային շատ շուտով կարող է համալրել "Արիստոկրատների" շարքերը, սակայն այս անգամ արդեն որպես մարզչի օգնական: Ըստ բրիտանական մի շարք հայտնի ԶԼՄ-ների` "Չելսիի" նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն, ով ժամանակին խաղացել է ֆրանսիացի պաշտպանի հետ, ցանկանում է իր մարզչական թիմում տեսնել հայտնի ֆուտբոլիստին` որպես թիմի պաշտպանների մարզիչ:
|