Home » 2012 » Սեպտեմբեր » 15 » "Չելսիի" խաղացողը երազում է "Բարսելոնայում" խաղալու մասին
22:49
"Չելսիի" խաղացողը երազում է "Բարսելոնայում" խաղալու մասին
 Վերջերս Լոնդոնի "Չելսի" տեղափոխված նիգերիացի 21-ամյա տաղանդավոր հարձակվող Վիկտոր Մոզեսը հույս է հայտնել ապագայում մի օր հայտնվել կատալոնական "Բարսելոնայում": Ժամանակին իրեն հարազատ երկրում տիրող անկարգությունների պատճառով այս ֆուտբոլիստը ստիպված է եղել տեղափոխվել Անգլիա, իսկ նրա ծնողները սպանվել են: "Դա երկար ճամփորդություն էր: Հիմա ես պատրաստվում եմ ողջ կամքս բուռս հավաքել ու քրտնաջան աշխատել ինձ վրա թե՛ ֆուտբոլային առումով, թե՛ այլ տեսանկյունից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ այսօր այստեղ եմ գտնվում: Իսկ եթե ես շարունակեմ աշխատել առանց ջանք խնայելու, մի օր ճակատագիրը ինձ կբերի "Բարսելոնա", որին երկրպագում եմ դեռ մանկուց",- ասել է այս տղան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 392 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0