Home » 2011 » Օգոստոս » 19 » "Չելսին" 27 միլիոն է առաջարկել Մատայի համար
17:11
"Չելսին" 27 միլիոն է առաջարկել Մատայի համար
Լոնդոնի "Չելսին" վերջին օրերի ընթացքում լուրջ աշխուժություն է դրսևորում տրանսֆերային շուկայում, քանի որ մոտենում է տրանսֆերային պատուհանի ավարտը: Այս անգամ լոնդոնցիները ցանկանում են ձեռք բերել իսպանական "Վալենսիայի" 23-ամյա ֆուտբոլիստ Խուան Մատային: Ինչպես տեղեկացնում է The Telegraph պարբերականը, Ռոման Աբրամովիչի ակումբն արդեն 27 միլիոն եվրո է առաջարկել եզրային խաղացողի համար: Ինքը` ֆուտբոլիստը, հայտարարել է, որ դեմ չէ կարիերան շարունակել Անգլիայում, սակայն "Վալենսիայի" ղեկավարությունն առայժմ բաց չի թողնում իսպանացի ֆուտբոլիստին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 1