Home » 2011»Օգոստոս»20 » "Չելսին" 60 միլիոն եվրո է պատրաստում Մատայի և Մոդրիչի համար
12:52
"Չելսին" 60 միլիոն եվրո է պատրաստում Մատայի և Մոդրիչի համար
Ինչպես տեղեկացնում է բրիտանական հանրահայտ Daily Mail պարբերականը, Լոնդոնի "Չելսիի" ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչը 60 միլիոն եվրո է հատկացրել գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշին` կիսապաշտպաններ Խուան Մատայի և Լուկա Մոդրիչի ձեռքբերման համար: Հավելենք, որ լոնդոնյան ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք է բերել ընդամենը մեկ ֆուտբոլիստի` բելգիացի տաղանդաշատ հարձակվող Ռոմելու Լուկակուին: