Լոնդոնի "Չելսին" պատրաստվում է մոտ օրերս ձեռք բերել ֆրանսիական "Լիլլի" բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին, ում ծառայություններով հետաքրքրվում են նաև Մանչեսթեր քաղաքի երկու գրանդները` փոխչեմպիոն "Յունայթեդը" և չեմպիոն "Սիթին": Ըստ բրիտանկան մամուլի` խաղացողի գործակալն արդեն Լոնդոնում է, որտեղ նախնական հանդիպում է ունենալու "Չելսիի" ղեկավարների հետ: