Անգլիական "Չելսին" ցանկանում է օրերս ձեռք բերել հոլանդական "Տվենտեի" կազմում այս տարի բավական հաջող ելույթներ ունեցած բրազիլացի տաղանդավոր պաշտպան Դուգլասին, ում տրանսֆերը պատկանում է Լոնդոնի "Տոտենհեմին": Հետաքրքիր է, որ 24-ամյա պաշտպանի ծառայությունների հանդեպ անտերբեր չէ նաև Ամստերդամի "Այաքսը", որն առաջարկում է Յան Վերտոնգենի տրանսֆերը դեպի "Տոտենհեմ" իրականացնելու ժամանակ հաշվի առնել նաև այն փաստը, որ Դուգլասը պետք է դառնա հենց "Այաքսի" խաղացող:
|