Իտալական "Պարմայի"
և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեբաստիան Ջովինկոյի գործակալ Անդրեա
Դոմինկոն հայտարարել է, որ լոնդոյան "Չելսին" հետաքրքրվում է իր
ֆուտբոլիստի ծառայություններով: Հարկ է նշել, որ 24-ամյա կիսապաշտպանի ֆուտբոլային իրավունքների 50 տոկոսը
պատկանում են Թուրինի "Յուվենթուսին", որը նույնպես ցանկանում է
վերադարձնել Ջովինկոյին: "Ծեր սինյորան" հենց նրան է տեսնում, որպես
Ալեսանդրո դել Պյերոյի հետնորդի: "Գաղտնիք չէ, որ Ռոման Աբրամովիչին դուր է գալիս Ջովինկոյի խաղը: "Չելսիի"
գլխավոր մարզիչ Վիլլաշ-Բոաշը ևս տպավորված է նրա տեխնիկական որակներով:
Սակայն դեռևս պաշտոնական առաջարկներ չեն եղել",-Ջովինկոյի գործակալի
խոսքերն է մեջբերել Football Italia ռադիոկայանը: Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8.5 մլն եվրո:
|