Լոնդոնյան ակումբը ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության գալ Լուկա Մոդրիչի հետ, և որպես երկրորդ տարբերակ նախատեսում է ձեռք բերել Սամիր Նասրիին: Մոդրիչի համար "Չելսին" առաջարկում է 22 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչը չի բավարարում "Տոտենհեմին": Նասրիի համար պայքարում են մանչեսթերյան երկու ակումբները, որոնք առաջարկում են 20 միլիոն ֆունտ, սակայն այդ ակումբներում Նասրին կվաստակի ոչ այնքան հավասար գումար. եթե "Յունայթեդը" պատրաստ է շաբաթական 110 հազար ֆունտ ստեռլինգ վճարել ֆրանսիացի "Արքայազնի" համար, ապա "Սիթիում" նա կստանա շաբաթական 180 հազար: Իսկ թե որքան կառաջարկի "Չելսին", հայտնի չէ, նաև հայտնի չէ այն, թե ինչպիսի իրադրություն է Նասրիի և նրա ներկայիս ակումբի միջև: Նշենք նաև, որ "Արսենալը" չի կարողանում բավարարել Սամիր Նասրիի պահանջները` կապված նոր պայմանագրի հետ, և հնարավոր է տրանսֆերի հանի նրան:
|