Չեռնոգորիայի ազգային հավաքականի և իտալական "Ֆիորենտինայի" երիտասարդ հարձակվող Սեֆան Յովետիչը կարող է արդեն իսկ այս ամռանը հայտնվել "Մառախլապատ Ալբիոնում". այս մասին հայտնում են իտալական մարզական ԶԼՄ-ները: Ըստ իտալական լրատվամիջոցների՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի "Չելսին", որն արդեն նախնական բանակցություններ է սկսել "Ֆիորենտինայի" ղեկավարության հետ:
|