Home » 2012 » Հուլիս » 1 » "Չելսին" կրկնակի կորուստ ունեցավ
14:32
"Չելսին" կրկնակի կորուստ ունեցավ
 Պորտուգալացի աջ եզրային պաշտպան Ժոզե Բոսինգվան և իվուարցի տաղանդավոր ենթահարձակվող Սալամոն Կալուն այսօրվանից այլևս Լոնդոնի "Չելսիի" խաղացողներ չեն համարվում, քանի որ հենց այսօրվանից էլ ավարտվել է ֆուտբոլիստների և լոնդոնյան ակումբի հետ գործող երկկողմ համաձայնագիրը: "Արիստոկրատների" ղեկավարությունը դեռևս մայիսին հայտարարել էր, որ այս խաղացողները կհեռանան թիմից, քանի որ ցանկություն չկա նրանց թիմում պահելու:
  Կալուն "Չելսիի" կազմում խփել է ուղիղ 60 գոլ և անցկացրել է 254 խաղ, որից 147 խաղում նա խաղադաշտ է մտել մեկնարկային կազմում, իսկ ահա Բոսինգվան, ով 2008թ.-ից է միացել թիմին, այս ընթացքում մասնակցել է 126 խաղի` դառնալով 3 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 400 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0