Ինչպես տեղեկանում ենք Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքից, Լոնդոնի "Չելսին", օրերս նվաճելով "Չեմպիոնների լիգայի" այս տարվա մրցաշարի գավաթը, բացառիկ հնարավորություն է ստացել. գալիք մրցաշրջանում թիմը կմասնակցի "Չեմպիոնների լիգային", թեև ազգային առաջնությունում գրավել է ընդամենը 6-րդ հորիզոնականը, որը հնարավորություն չի տալիս խաղալու այդ մրցաշարում: Իսկ ահա 4-րդ տեղ գրաված "Տոտենհեմը" ստիպված կլինի իր տեղը զիջել լոնդոնյան "կապույտներին" և հանդես գալ "Եվրոպայի լիգայում":
|