Home » 2011 » Մարտ » 6 » "Չելսին" մեզ թեժ տրանսֆերային ամառ է խոստանում
19:29
"Չելսին" մեզ թեժ տրանսֆերային ամառ է խոստանում
Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, լոնդոնյան "Չելսին" արդեն պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին: "Արիստոկրատները" հետաքրքրված են մի շարք խաղացողների ծառայություններով: La Gazzetta Dello Sport պարբերականը նշում է, որ իտալական "Ինտերի" հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը վաղուց է հետաքրքրում "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին:
Աբրամովիչի և Մորատտիի միջև այս տարիների ընթացքում լավ հարաբերություններ են ձևավորվել, և հոլանդացու գործարքը կարող է կայանալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: "Կապույտների" ղեկավարությունը ցանկանում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը փոխարինի Ֆրենկ Լեմպարդին, ում 33-ամյակը կլրանա արդեն այս հունիսին:
Հավելենք, որ Հոլանդիայի ազգային հավաքականի խաղացողի` "Ինտերի" հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է միայն 2013թ.-ին:
"Չելսին" մտադիր է նաև 17.5 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկել Դորտմունդի "Բորուսիայի" հարձակվող Լուկաս Բարիոսայի համար: "Արիստոկրատները" երիտասարդ ու տաղանդավոր պարագվայցու խաղին հետևում են արդեն մի քանի ամիս և շատ տպավորված են: Բոլոր ֆուտբոլասերներին էլ հայտնի է, թե ինչ կարևոր դեր է խաղում 26-ամյա ֆուտբոլիստը "Բորուսիայում":
Նշենք, որ գերմանական ակումբի ղեկավարությունը, որը չի կարող մեծ գումարներ շռայլել ամպագորգոռ տրանսֆերներ իրականացնելու վրա, աշխատում է ամեն գնով պահել թիմի առաջատարներին` նրանց առաջարկելով ոչ պակաս հարմարավետ պայմաններ, քան այն ակումբները, որոնք ցանկանում են գնել իր խաղացողներին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 563 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0