11:43 "Չելսին" նոր համալրումներ է ունենալու | |
Ինչպես հայտնում են բրիտանական մարզական հանրահայտ ԶԼՄ-ները, Լոնդոնի "Չելսին" մտադիր է զգալիորեն ուժեղանալ այս ամռանը, այդ պատճառով էլ Ռոման Աբրամովիչի թիմը գումարներ չի խնայում և շարունակվում է համալրումներ ունենալ: Ըստ բրիտանացի լրագրողների` այսօր "Չելսիի" առաջ մի քանի խաղացողներով համալրման գերխնդիր է դրված: Այդ խաղացողներից մեկը իտալական "Ֆիորենտինայի" հարձակվող Ստեֆան Յովետիչն է, ում համար "Արիստոկրատները" պատրաստ են շուրջ 25 մլն եվրո ծախսել: Իսկ ահա "Նյուքասլի" ֆրանսիացի հարձակվող Հաթեմ Բեն-Արֆան, ով բավական հաջող մրցաշրջան անցկացրեց անգլիական "Պրեմիեր լիգայում"` ցույց տալով բոլորին, որ արդեն հարմարվել է բրիտանական արագ ֆուտբոլին (բացի այդ արդեն անցյալում են ծանր վնասվածները), նույնպես անհրաժեշտ է "կապույտներին", ովքեր առաջարկում են 18 մլն ֆունտ, սակայն "Նյուքասլի" ղեկավարները պահանջում են ավելին` 26 մլն:
| |
|
Total comments: 1 | |
| |