16:29 "Չելսին" Վիլլաշ-Բոաշի գլխավորությամբ տոնում է առաջին հաղթանակը | |
Լոնդոնի "Չելսին" առաջին հաղթանակն է տարել նոր գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի գլխավորությամբ: Երեքշաբթի օրը Կոբհեմում գտնվող մարզաբազայում "Չելսին" 3-0 հաշվով հաղթել "Ուիկոմբ" ակումբին, որը հաջորդ մրցաշրջանում կխաղա անգլիական երրորդ դիվիզիոնում: "Արիստոկրատներից" գոլերի հեղինակ են դարձել կիսապաշտպան Յոսի Բենայունը, իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորեսը, ինչպես նաև 22-ամյա Սլոբոդան Ռայկովիչը, ով նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս հոլանդական "Վիտեսսում": Նշենք, որ հանդիպման առաջին և երկրորդ կեսերում Վիլլաշ-Բոաշը տարբեր կազմեր է դուրս բերել խաղադաշտ: Վերջում հավելենք, որ հաջորդ հանդիպումը "Չելսին" կանցկացնի հուլիսի 16-ին "Պորթսմութի" դեմ:
| |
|
Total comments: 1 | |
| |