Home » 2011 » Օգոստոս » 14 » "Չելսիում" հաղթանակների կարո՞տ են
12:43
"Չելսիում" հաղթանակների կարո՞տ են

 Լոնդոնի "Չելսիի" անգլիացի 30-ամյա պաշտպան երեկ Sky Sports լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ շատ սիրում էր իրենց նախկին մարզիչ Կառլո Անչելոտտիին, ժամանակին հարգում էր Հիդինկին, իսկ հիմա էլ սատարում է պորտուգալացի երիտասարդ, գրեթե հասակակից մարզչին: "Հուսով եմ՝ Անդրեն կմնա թիմում ամենաքիչը մի 5 տարի: Եվ, հաստատ, դա միայն իմ ցանկությունը չէ: Ես նաև ցանկանում եմ հաղթել նրա հետ ամեն բան, ինչպես ժամանակին Մոուրինյոյի հետ էր: Միշտ հաղթել. սա է իմ ցանկությունը։ Լինի դա մարզումների ժամանակ, թե լողավազանում ֆուտբոլիստների հետ մրցելիս. ես միշտ ուզում եմ լինել առաջինը: Թիմում միայն ես չեմ այդպիսին: Մենք կկարողանանք հաղթել, եթե կատարենք Վիլլաշ-Բոաշի բոլոր հրահանգները: Նա գիտի, թե ինչ է անում, ինչը շատ կարևոր է",-ասել է լոնդոնյան "արիստոկրատների" ավագը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0