18:26 "Չելսիում" հետաքրքրություն կա Պատոյի հանդեպ | |
Ինչպես հաղորդում է Daily Mirror օրաթերթը, Լոնդոնի "Չելսիի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշն ակումբի ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչին կոչ է արել ձեռք բերել Բրազիլիայի ազգային հավաքականի և իտալական "Միլանի" առաջատար հարձակվող Ալեշանդրե Պատոյին:
Նշենք, որ "ազնվականները" պատրաստվում են Պատոյի դիմաց "Միլանին" հանձնել իրենց պահեստային հարձակվողներից մեկին՝ ֆրանսիացի Նիկոլյա Անելկային կամ էլ իվուարցի Սալոմոն Կալուին, գումարած դրան՝ վճարել ևս 20 մլն եվրո: Հարկ ենք համարում նշել, որ տրանսֆերի հավանականությունը բավական քիչ է, քանի որ դժվար թե Բեռլուսկոնին որոշի վաճառել իր ապագա փեսային, ով արդեն 1 տարի է, ինչ ընկերություն է անում իր կրտսեր դստեր հետ: | |
|
Total comments: 0 | |