Լոնդոնի "Չելսիի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում հունվարի 28-ին կայացած "ՔՊՌ" - "Չելսի" հանդիպման ժամանակ արտակարգ դեպք է պատահել. վնասվածք է ստացել "արիստոկրատների" երիտասարդ կիսապաշտպան Ռամիրեսը, ով վնասել է աջ ծնկի միջին կապանները: Նշվում է, որ վնասվածքից ամբողջությամբ ապաքինվելու համար ֆուտբոլիստին անհրաժեշտ կլինի 3-4 շաբաթ:
|