18:27 "Չեմպիոնների լիգա". 1/2 եզրափակիչ. ՄԱՍ 2 | |
![]() Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակված Ֆելիքս Բրիխը իր Գերմանիայից եկած անձնակազմով, որ ստիպված կլինի ողջ խաղը ուշադիր դատել: "Չելսին" լուրջ կորուստ ունեցավ "Տոտենհեմի" դեմ կայացած գավաթային հանդիպմանը. բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը վնասվածք ստացավ և չի կարողանա օգնել խաղընկերներին երկու հանդիպումների ժամանակ: Սակայն Ռոբերտո դի Մատեոն հնարավորություն ունի խաղադաշտ դուրս բերել Գերի Կեհիլին, ով աստիճանաբար ավելացնում է իր խաղը նոր թիմի կազմում: Ջոն Թերրիի մասնակցությունը կասկածից վեր է` նա մարզվում է թիմի հետ: Վնասվածքներ ունեն նաև Բերտրանը և Օրիոլ Ռոմեուն, ով, իմիջիայլոց, պատկանում է հենց կատալոնական "Բարսելոնային": "Բարսելոնան" կարծես թե խնդիրներ չունի․ Խերարդ Պիկեն և Դանիել Ալվեշը արդեն ապաքինվել են վնասվածքներից և կմասնակցեն հանդիպմանը: Լոնդոն չի մեկնել միայն Սեյդու Կեյտան: Պեպ Գվարդիոլան խաղից առաջ նշել է, որ "Չելսին" 2009թ.-ից կրել է որոշակի փոփոխություններ` կապված տարբեր մարզիչների հետ, սակայն թիմի կորիզը մնացել է նույնը. "Հիանում եմ "Չելսիի" հզոր ֆուտբոլիստներով, քանի որ նրանք վերջին տարիներին կարողացել են ոչ մեկ անգամ խաղալ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչներում": Ռոբերտո դի Մատեոն մինչխաղային մամուլի ասուլիսի ժամանակ էլ նշել է, որ "Բարսելոնայի" դեմ հաջողություն ունենալու համար պետք է երկու իդեալական հանդիպում անցկացնել: Նա նաև ասել է, որ վերջին ամսվա հաջող խաղերը վստահություն է հաղորդել իր սաներին: Հավանական կազմեր "Չելսի"՝ Չեխ - Քոուլ, Թերրի, Կեհիլ, Իվանովիչ - Ռամիրես, Լեմպարդ, Էսսիեն - Մատա, Կալու - Դրոգբա "Բարսելոնա"՝ Վալդես - Դանի Ալվեշ, Պույոլ, Պիկե, Ադրիանո - Բուսկետս, Չավի, Ինյեստա - Սեսկ Ֆաբրեգաս, Սանչես, Մեսսի
Միջազգային բուքմեյքերական հայտնի ընկերությունները կարծում են, որ այս խաղում կհաղթի կատալոնական թիմը, վերջինիս հաղթանակի գործակիցը հավասար է 1․85-ի, "Չելսիի" հաղթանակը գնահատվում է 5․47 գործակցով, իսկ ահա ոչ-ոքին հավասար է 4․10 գործակցի։ Մեր կանխատեսումը։ Մեր կայքի՝ OnlyFootball.Ucoz.Com կայքի ադմինիստրացիան վստահ է, որ խաղը կավարտվի ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ | |
|
Total comments: 0 | |