17:24 "Չեմպիոնների լիգա". 1/2 եզրափակիչ. պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 1 | |
Կատալոնիայի հենց սրտում` "Կամպ Նոու" մարզադաշտում, այսօր ուշ երեկոյան կայանալու է "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլի առաջին պատասխան հանդիպումը. "Բարսելոնան" հյուրընկալելու է Լոնդոնի "Չելսիին", որը մեկ շաբաթ առաջ կարողացավ սեփական հարկի տակ սխրանք գործել և հաղթել "կապտանռնագույններին" 1-0 հաշվով: Վերջին շաբաթվա ընթացքում "Բարսելոնան" երկու դառը պարտություն է կրել և եթե հանկարծ չկարողանա հաղթահարել "Չելսիի" արգելքը, ապա թիմը ստիպված կլինի բավարարվել միայն "Արքայական գավաթի" եզրափակչում խաղալով: Հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 22:45-ին, իսկ խաղի գլխավոր մրցավար է նշանակվել թուրք Ջունեյթ Չակիրը: Անպարտելի "Բարսելոնան" վերջին օրերին միայն դառը զգացումներ է ապրել, ինչը կարող է ոչ դրականորեն անդրադառնալ ֆուտբոլիստների խաղի վրա։ Այս խաղում ամենայն հավանականությամբ մարզադաշտում կհայտնվի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն, ով բացակայում էր "Ռեալի" հետ խաղի ժամանակ։ Շատ հավանական է, որ Խոսեպ Գվարդիոլան կսկսի խաղալ 3-4-3 տակտիկայով, երբ Դանի Ալվեշը գործում է ողջ աջ եզրով մեկ։ Խաղադաշտում կհայտնվեն նաև փորձառու Ֆաբրեգասն ու Սանչեսը, ովքեր բացականյում էին "Ռեալի" հետ հանդիպման ժամանակ։ Կարճ ասած՝ թիմն ամբողջությամն հարձակվողական տակտիկա կընտրի՝ միայն միտված լինելով գրավել մրցակցի դարպասը։ Լոնդոնյան "Չելսին" վաղուց է երազում Եվրոպայում հաղթանակների մասին, սակայն սեփական հարկի տակ գրանցված 1-0 հաշիվը դեռևս պետք է պահպանել, ինչը շատ բարդ առաքելություն է "Կամպ Նոու" ժամանած ցանկացած թիմի համար։ Ռոբերտո դի Մատեոն դեռևս չի կարող հույսը դնել կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիզի վրա, և այս խաղում կխաղա հենց այն կազմը, որը մեկ շաբաթ առաջ կարողացավ սխրանք գործել "Ստեմֆորդ Բրիջ" մարզադաշտում։ Վստահորեն կարելի է ասել, որ "Չելսին" կխաղա խիստ պաշտպանողական ֆուտբոլ։ Հավանական կազմեր "Բարսելոնա"՝ - Վալդես - Պիկե, Մասկերանո, Պույոլ, Դանի Ալվեշ - Բուսկետս, Չավի, Ինյեստա - Մեսսի, Սանչես, Ֆաբրեգաս "Չելսի"՝ Չեխ - Իվանովիչ, Կեհիլ, Տերրի, Քոուլ - Միկել, Մերեյլեշ, Լեմպարդ, Ռամիրես - Մատա - Դրոգբա Հետաքրքիր փաստեր *** Կայացած 5 խաղերում "Բարսելոնան" երբեք սեփական հարկի տակ չի պարտվել "Չելսիին"։ Թեև պետք է նշել, որ եթե սկզբում թիմը 2 անգամ հաղթել է "Արիստոկրատներին", ապա վերջին 3 խաղերում միայն ոչ-ոքի է գրանցվել։ *** "Բարսելոնան" գրեթե միշտ ձեռնունայն է թողել "Չելսիին"՝ վերջինիս 3 անգամ դուրս մղելով "Չեմպիոնների լիգայի" փլեյ-օֆֆ փուլից։ *** "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում կայացած տնային խաղերում "Բարսելոնան" հաղթանակով է ավարտել վերջին 15 խաղերից 13-ը։ Միջազգային բուքմեյքերական գործակալությունները կարծում են, որ այս խաղում առավելությունը կլինի "Բարսելոնայի" կողմը․ կատալանների հաղթանակը գնահատվում է 1․2 գործակցով, ոչ-ոքին՝ 6․31 գործակցով, իսկ "Չելսիի" հաղթանակը հավասար է 8․1 գործակցի։ Մեր կանխատեսումը։ Մեր կայքի՝ OnlyFootball.Ucoz.Com-ի ադմինիստրացիան կարծում է, որ "Բարսելոնան" կհաղթի 2-0 հաշվով։
| |
|
Total comments: 0 | |