23:27 "Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. ՄԱՍ 4 | |
Այսօր կրկին ֆուտբոլային օր է: "Չեմպիոնների լիգայի" մրցաշարում իրար կբախվեն ևս 4 թիմեր. անգլիական "Չելսին" ու "Մանչեսթեր Յունայթեդը" կխաղան Լոնդոնի "Ստեմֆորդ Բրիջ" մարզադաշտում, իսկ ահա Կատալոնիայում միմյանց հետ կխաղան վերջին տարիներին գերազանց թիմային ֆուտբոլ ցուցադրող "Բարսելոնան" և երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստներով համալրված ուկրաինական "Շախտյորը": Անդրադառնանք "Նոու Կամպ" մարզադաշտում տեղի ունենալիք հանդիպմանը:
Կատալոնական "Բարսելոնան" կարիք չունի ոչ մեկին ապացուցելու, թե ինքն է Եվրոպայի վերջին տարիների լավագույն թիմը: Կատալոնական թիմի կազմում հավաքվել են աշխարհի լավագույն խաղացողները. Մեսսի, Վիլյա, Չավի, Ինյեստա, Պիկե, Պույոլ, Բուսկետս... սրանք խաղացողներ են, որոնց կցանկանային իրենց թիմում տեսնել աշխարհի ուժեղագույն գրեթե բոլոր թիմերը: 1/8 եզրափակիչ փուլում հաղթանակի հասնելով Լոնդոնի "Արսենալի" նկատմամբ ընդհանուր 4-3 հաշվով` կատալոնացիների վստահությունն էլ ավելի է աճել: Գվարդիոլայի սաներն այն տղաներից են, որոնք, նամանավանդ, սեփական հարկի տակ հասնում են իրենց համար ցանկալի արդյունքի, իսկ տվյալ դեպքում "Բարսելոնայի" համար միակ ցանկալի արդյունքը խոշոր հաշվով հաղթանակն է: Թե ի՞նչ պայքար կորդեգրի հանդիպման հենց մեկնարկային րոպեներից Գվարդիոլայի թիմը, դժվար չէ գուշակել: Այժմ մի քանի հետաքրքիր փաստեր "Բարսելոնայի"` "Չեմպիոնների լիգայում" ունեցած ելույթների մասին. ***կատալոնացիներն այն եզակի թիմերից են, որոնք շատ քիչ հարվածներ են կատարում մրցակցի դարպասին, սակայն շատ արդյունավետ են գործում: Գվարդիոլայի թիմն այն եզակին է, որի յուրաքանչյուր 6-րդ հարվածը միջին հաշվով գոլի է վերածվում: ***վերջին երեք մրցաշրջանում "Բարսելոնան" միշտ կարողացել է հաղթահարել "Չեմպիոնների լիգայի" 1/4 փուլի արգելքը, ավելին` թիմն այդ արդյունքին հասել է մեծ առավելություն դրսևորելով իր մրցակիցների հանդեպ: ***"Բարսելոնայի" արգենտինացի գերաստղ Լիոնել Մեսսին "Չեմպիոնների լիգայի" իր անցկացրած վերջին 30 հանդիպումներում դարձել է 25 գոլի հեղինակ, ավելին` Մեսսին իր խաղացած վերջին 11 հանդիպումների ընթացքում դարձել է 14 գոլի հեղինակ. սա ուղղակի ապշեցուցիչ արդյունավետություն է: Ուկրաինայի վերջին տարիների չեմպիոն "Շախտյորն" էլ իր հերթին ֆուտբոլային հասարակությանն ապացուցելու շատ բան ունի. ռումինացի հանրահայտ մասնագետ Միրչա Լուչեսկուի թիմում հանդես եկող երիտասարդ խաղացողները նախ ցանկանում են շատ արագ անուն հանել, ապա ցույց տալ ողջ Եվրոպային իրենց թիմային ոգին ու միասնականությունը: Հյուրընկալվելիս "Շախտյորի" խաղացողների համար դրական արդյունք կարող է համարվել ցանկացած նվազագույն հաշվով պարտություն, էլ չենք խոսում ոչ-ոքիի ու հաղթանակի մասին: "Հանքափորների" կազմում ընդգրկված բրազիլացիների օգնությամբ Լուչեսկու շատ բանի կարող է հասնել, իսկ եթե ավելացնենք, որ "Շախտյորի" հիմնական կազմում սպասվում է նաև մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի ընդգրկումը, ապա վստահորեն կարող ենք ասել, որ այս հանդիպումը հայ ֆուտբոլասերների համար օրվա կենտրոնական խաղ կարող է դառնալ: Այժմ խոսենք "Շախտյորի" վերաբերյալ մեր հայթայթած փաստերի մասին. ***իր պատմության մեջ առաջին անգամ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչում հայտված "Շախտյորը" 1/8 փուլում հաղթել է Իտալիայի երբեմնի լավագույն թիմերից մեկին ընդհանուր 6-2 ջախջախիչ հաշվով: Այս խաղից հետո Լուչեսկուի թիմի մասին սկսել են շատ խոսել ողջ աշխարհով մեկ: ***Իսպանիայի վերջին տարիների լավագույն թիմի հետ ունեցած վերջին մրցավեճի ժամանակ "հանքափորները" պարտվել են 3-2 հաշվով: Ասենք նաև, որ եվրոպական մրցասպարեզում կատալոնացիների հետ "Շախտյորն" անց է կացրել 6 հանդիպում. երեք խաղ պարտվել է, երկու խաղ հաղթել, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի: ***"Շախտյորի" բրազիլացի հարձակվող Էդուարդոն այս խաղարկությունում դարպասին կատարված 6 հարվածների արդյունքում 4 գոլի հեղինակ է դարձել: ***"Չեմպիոնների լիգայի" վերջին 10 խաղերում, Լուչեսկուի թիմը 9 հաղթանակ է տարել` մրցակից ների դարպասն ուղարկելով 26 գնդակ: Թիմերի հիմնական հավանական կազմերը` "Բարսելոնա"` Վալդես - Պիկե, Բուսկետս, Ադրիանո, Ալվես - Մասկերանո, Չավի, Ինյեստա - Մեսսի, Պեդրո, Վիլյա: "Շախտյոր"` Պյատով - Չիգրինսկի, Ռակիցսկի, Ռաթ, Սռնա - Հյուբշման, Մխիթարյան, Կոշտա, Ժադսոն - Վիլյան, Լուիս Ադրիանո: Այս զույգի գլխավոր հավակնորդը, անկասկած, կատալոնական թիմն է, և մենք կգնահատենք 75-25 տոկոսային հարաբերությամբ հօգուտ "Բարսելոնայի": Միջազգային բուքմեյքերական գործակալությունները հետևյալ գործակիցներն են առաջարկում` "Բարսելոնայի" հաղթանակ 1.23, ոչ-ոքի` 6.0, "Շախտյորի" հաղթանակ` 13.0: Մեր կայքի կարիծիքով այս խաղը կավարտվի 3-1 հաշվով հօգուտ կատալանների: | |
|
Total comments: 0 | |