Home » 2012 » Մարտ » 27 » "Չեմպիոնների լիգա". 1/4-րդ եզրափակիչ. ՄԱՍ 1
18:38
"Չեմպիոնների լիգա". 1/4-րդ եզրափակիչ. ՄԱՍ 1
 Հարգելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում "Չեմպիոնների լիգայի" "փլեյ-օֆֆ" փուլի 1/4 եզրափակչի "Բենֆիկա"-"Չելսի" զույգի առաջին հանդիպումը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակված Պաոլո Տալյավենտոն` Իտալիայից: Հանդիպման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 22:45-ին:
   "Բենֆիկան" առաջին անգամ է սեփական հարկի տակ ընդունելու Լոնդոնի "Չելսիին": Թիմերը նախկինում երբևէ չեն հանդիպել միմյանց եվրոպական ասպարեզում: Պորտուգալական թիմը վերջին անգամ խաղացել է "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչում 20 տարի առաջ: Իսկ ահա Լոնդոնի "Չելսին" վերջին տասնամյակում շատ հաջող է հանդես գալիս "Չեմպիոնների Լիգայում"` հաճախակի խաղալով հենց կիսաեզրափակիչներում:
   1/8 եզրափակիչ փուլում "Բենֆիկան" հաղթահարեց Սանկտ-Պետերբուրգի "Զենիթի" արգելքը, իսկ ահա "Չելսին" փոքրիկ հրաշք գործեց և կարողացավ պայքարից դուրս թողնել "Նապոլիին": Պորտուգալացիներն այս մրցաշրջանում արդեն հասցրել են խաղալ անգլիական թիմերից մեկի` "Մանչեսթեր Յունայթեդի" դեմ, և այդ ենթախմբում գրավել առաջին տեղը: Հարկ է նշել, որ "Բենֆիկան" եվրագավաթներում սեփական հարկի տակ չի պարտվել վերջին 10 հանդիպումների ժամանակ` սկսած 2010թ.-ի դեկտեմբերից: Պորտուգալական ակումբի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը խաղից առաջ նշել է, որ "Չելսիին" հաղթելու համար պետք է կատարյալ խաղ ցուցադրել պաշտպանությունում և հարձակման գծում: Ռոբերտո դի Մատտեոն էլ իր հերթին գովաբանել է մրցակից "Բենֆիկային"` նրա կազմում հատկապես առանձնացնելով Կարդոսոյին, Այմարին, Գայտանին, Սեզարին և Ռոդրիգոյին:
                    Հավանական մեկնարկային կազմեր
  "Բենֆիկա" - Արթուր - Մաքսի Պերեյրա, Լուիզաո, Ժարդել, Էմերսոն - Խավի Գարսիա, Վիտցել, Պաուլո Սեզար, Գայտան - Կարդոսո, Ռոդրիգո:
   "Չելսի" Չեխ - Քոուլ, Իվանովիչ, Լուիզ, Կեհիլ - Միկել, Էսսյեն, Լեմպարդ, Ռամիրես, Մատա - Դրոգբա:
                    Հետաքրքիր փաստեր
   *** "Բենֆիկան" եվրագավաթներում անընդմեջ 10 խաղ չի պարտվել սեփական հարկի տակ:
   *** "Չելսին" "Չեմպիոնների լիգայի" այս տարվա առաջնություն երբեք չի հաղթել մրցակցի հարկի տակ՝ երկու ոչ-ոքի, երկու պարտություն:
   *** Դավիդ Լուիզն ու Ռամիրեսը "Չելսի" են տեղափոխվել հենց "Բենֆիկայից":

   Միջազգային բուքմեյքերական ընկերությունները խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Բենֆիկայի" հաղթանակ՝ 2.28 գործակից, ոչ-ոքին՝ 3.10, իսկ "Չելսիի" հաղթանակը գնահատվում է 2.78 գործակցով:
   Մեր կանխատեսումը: OnlyFootball.ucoz.com կայքի ադմինիստրացիան կարծում է, որ այս հանդիպումը կավարտվի "Բենֆիկայի" հաղթանակով 2-1 հաշվով, ընդ որում՝ հանդիպման գոլերը կգրանցվեն 2-րդ խաղակեսում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 627 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0