16:07 "Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. ՄԱՍ 1 | |
Ահա և անցան այս մի քանի առանց "Չեմպիոնների լիգայի" շաբաթները, և նորից եվրոպական խաղադաշտեր
է վերադառնում մեծն "Չեմպիոնների լիգան”: Լիգայի խաղարկությունում մնացել են ութ լավագույն
թիմեր, և մեր առաջին զույգը կազմել են Մադրիդի "Ռեալն" ու Լոնդոնի "Տոտենհեմը":
Մադրիդի "Ռեալը” վերջապես երկար ընդմիջումից հետո հայտնվել է "Չեմպիոնների լիգայի"
¼ եզրափակչում: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած "Ռեալը" համարվում է ամենաուժեղը վերջին
տարիների ընթացքում: "Ռեալի" ցուցադրած փայլուն խաղը շատ մասնագետների ստիպում է "Լիգայի"
գավաթը տեսնել հենց Մադրիդում: Վերջիվերջո, այն
հանգամանքը, որ "Ռեալը" սկսել է հաղթել "Լիոնին", արդեն իսկ շատ բան է ասում: Կարող
եք ասել, որ սա լուրջ չէ, ինչպես կուզեք, սակայն ֆրանսիական ակումբը "Արքայական" ակումբի
ամենաանհարմար մրցակիցն էր Եվրոպայում վերջին տարիների ընթացքում: Սա "Ռեալի" համար
այն բացառիկ մրցաշրջանն է, երբ պաշտպանությունում ամեն ինչ կարգին է, և մադրիդյան ակումբի
պաշտպանները շատ լավ տպավորություն են թողնում: Այս զույգում հենց "Ռեալն" է համարվում հաղթողի գլխավոր հավակնորդը, սակայն ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան թվում է շատերին: "Ռեալին" և "Տոտենհեմին" ծանրագույն երկու հանդիպումներ են սպասվում, որտեղ խաղացողներից ֆիզիկական բարձր պատրաստվածություն և արագություն է հարկավոր խաղի ողջ 90 րոպեների ընթացքում: Լոնդոնի "Տոտենհեմին" վիճակահանության արդյունքում շատ բարդ մրցակից բաժին հասավ: Սակայն ինչպես ցույց է տվել այս մրցաշրջանը, "Խթաններն" առավել հաջող են հանդես գալիս մեծ ակումբների, քան միջին կարգի ակումբների դեմ: Վառ ապացույց է միլանյան գրանդների նկատմամբ տոնած փայլուն հաղթանակները: "Տոտենհեմը” շատերի կարծիքով համարվում է այս զույգի ակնհայտ ետնապահ, սակայն հավաստիացնում եմ, դա այդպես չէ: Այո´, "Ռեալը" շատ ուժեղ է, այո´, Մոուրինյոն մեկ անգամ չէ, որ հաղթել է "Տոտենհեմին", այո´, "Ռեալը" մնում է "Ռեալ", բայց "Խթանների" կազմում կան մի շարք բարձրակարգ, չեմ վախենա ասել, ֆուտբոլային գերաստղեր: Եթե բոլորն առանձնացնում են Գարեթ Բեյլին և Ռաֆայել վան Դեր Վարտին, ապա իմ կարծիքով "Տոտենհեմի" հաջող խաղը մեծապես կախված է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ցուցադրած խաղից: Լուկա Մոդրիչն իր փայլուն խաղով գրավել է շատերի ուշադրությունը, և իզուր չէ, որ Ալեքս Ֆերգյուսոնը պատրաստ է միլիոնավոր դոլլարներ ծախսել այս խաղացողի համար, սակայն, ինչպես երևում է, Մոդրիչը "Տոտենհեմում" է լինելու երկար ժամանակով: Լոնդոնյան ակումբն աչքի է ընկնում ֆանտաստիկ արագությամբ և տեղաշարժերով, հակագրոհների վրա այս թիմը ցանկացած մրցակցի կարող է լուրջ խնդիրներ առաջարկել: Այս զույգի հաղթողի հավանականությունը կգնահատեմ այսպես` 60 տոկոսը 40-ի դիմաց, առավելությունը տալով Մոուրինյոյի տղաներին: Մադրիդի "Ռեալը" 2003 թվականից հետո առաջին անգամ հայտնվել է 1/4 եզրափակիչում, և Մոուրինյոյի թիմերի տնային հանդիպումների ֆանտաստիկ արդյուքը Եվրագավաթներում պետք է որ նշանակություն ունենա այս դիմակայությունում: "Տոտենհեմը" վերջին անգամ խաղացել է այս խաղարկությունում հեռավոր 1961-1962 թվականներին: Այն ժամանակ լոնդոնցիները հասան մինչև կիսաեզրափակիչ: Այս թիմերը նախկինում հանդիպել են ընդամենը մեկ անգամ: Դա հեռավոր 1984-1985 թվականներին էր` ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության ¼ եզրափակչում, երբ "Ռեալը” հաղթեց 1-0 հաշվով: Դա "Տոտենհեմի” առաջին պարտությունն էր ՈւԵՖԱ-ի խաղարկություններում սեփական հարկի տակ: Նախկին 42 հանդիպումներից 35-ում "Շպորները” հաղթել էին, ու ևս 7 անգամ խաղացել ոչ-ոքի: Պատասխան հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով: Ահա այն կազմերը, որոնք մասնակցեցին այդ հանդիպմանը` "Ռեալ"-Միգել Անխել, Չենդո, Սալգուերո, Սանչիս, Կամաչո, Միչել, Գալեխո, Անխել, Պինեդա, Բուտրագենյո, Վալդանո "Տոտենհեմ"-Կլեմենս, Տոմաս, Ռոբերտս, Միլլեր, Հյուտոն, Հազարդ, Պերրիման, Հոդլ, Հելվին, Ֆալկո, Կրուկս Մոուրինյոյի "Չելսին" 8 հանդիպումներում "Տոտենհեմի" դեմ տարել է 5 հաղթանակ, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 1 անգամ "Չելսին" պարտվել է: Էմանուել Ադեբայորն "Արսենալի" կազմում "Տոտենհեմի" դարպասն է ուղարկել 8 գնդակ` 9 հանդիպումներում: 2007 թվականի դեկտեմբերից Ադեբայորի թիմերը` "Արսենալը" և "Սիթին" չեն հաղթել "Տոտենհեմին": Քրիշտիանո Ռոնալդուն "Մանչեսթեր Յունայթեդի" կազմում երբևէ չի պարտվել "Տոտենհեմին": 14 խաղում Ռոնալդուն խփել է 6 գնդակ: Ռաֆայել վան Դեր Վարտը "Ռեալում" է խաղացել 2008-2009, 2009-2010 թվականներին, և "Պրիմերայում" խփել է 11 գնդակ: | |
|
Total comments: 4 | |
| |