Home » 2011 » Ապրիլ » 5 » "Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. ՄԱՍ 2
15:20
"Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. ՄԱՍ 2
 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի  միակ իտալական և միակ գերմանական ակումբների հակամարտությունը:

Երեքշաբթի` 23:45, Իտալիա. "Ջուզեպպե Մեացցա" մարզադաշտ, գլխավոր մրցավար` Մարտին Ատկինսոն (Անգլիա)

"Չեմպիոնների լիգայի" նախորդ խաղարկության հաղթողները կփորձեն պաշտպանել իրենց տիտղոսը, մանավանդ, որ "Ա Սերիայում" հաղթել, ամենայն հավանականությամբ, չի ստացվի: "Ինտերի"` մեղմ ասած անատամ ֆուտբոլը միլանյան դերբիի ժամանակ ստիպեց շատերին մտածել այն մասին, որ ամենևին էլ "Ինտերը" ֆավորիտ չէ այս զույգում: Ընդհանրապես, անձամբ մենք որևէ ֆավորիտ չենք տեսնում 1/4 եզրափակիչում հայտնված զույգերում, սակայն "Շալկեն" և "Ինտերը", ամեն դեպքում, բոլորովին այլ քաշային կատեգորիաներում են գտնվում

"Ինտերը" 1/8 եզրափակիչ փուլում ֆանտաստիկ ոճով հաղթեց ''Բավարիային''` գերմանական մեկ այլ գերակումբի: Խաղից առաջ "Ինտերի" գլխավոր մարզիչ Լեոնարդոն ասել է. "Ես գիտեմ, որ "Շալկեի" գործերը լավ չեն ընթանում "Բունդեսլիգայում": Բայց դրա փոխարեն թիմը շատ լավ է խաղում "Չեմպիոնների լիգայում", և նրանք 1/4 եզրափակիչ են հայտնվել ցուցադրած լավ խաղի շնորհիվ'': Իսկ "Ինտերի" առաջատար Ուեսլի Սնեյդերը խաղից առաջ նշել է, որ իրենք գոհ չեն մնացել վիճակահանության արդյունքներից. "Միշտ էլ դժվար է խաղալ գերմանական ակումբների դեմ, սակայն մենք վստահ ենք սեփական ուժերին, և ամեն կերպ կփորձենք հաղթել":

"Ինտերի" նախնական կազմը` Ժուլիո Սեզար - Մայկոն, Ռանոկիա, Կիվու, Զանետտի - Ստանկովիչ, Մոտտա, Կամբիասսո, Սնեյդեր - Պանդև, Էտո'ո

Վնասվածքի պատճառով չի խաղա Վալտեր Սամուելը, իսկ Լուսիոն որակազրկված է: Խաղին հայտավորված է Դիեգո Միլիտոն

"Շալկե 04" ակումբը շատ անհաջող մրցաշրջան է անցկացնում "Բունդեսլիգայում": Սակայն թիմը դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, և դուրս է եկել "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ: Այդ բոլորը տեղի էր ունեցել Ֆելիքս Մագաթի օրոք, և անձամբ մեզ համար մեծ անակնկալ էր ''Երկաթե Ֆելիքսի'' հեռացումը մրցաշրջանի այս հատվածում: Իսկ ահա թիմը նոր գլխավորած Ռալֆ Ռագնիկը վերջին անգամ "Չեմպիոնների լիգայի" խաղարկությունում խաղացել է միլանյան մեկ այլ թիմի` "Միլանի" դեմ: Այն ժամանակ Ռագնիկը գլխավորում էր նույն "Շալկե 04"-ը: Ռագնիկը խաղից առաջ ասել է. ''Մեզ շատ բարդ հանդիպումներ են սպասվում, սակայն մենք լի ենք ցանկությամբ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելու, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին":

"Շալկե 04"-ի նախնական կազմը` Նոյեր - Ուչիդա, Խավեդես, Մետցելդեր, Սարպեյ - Մատիպ, Պապադոպուլոս, Ֆառֆան, Բաումյոհան - Ռաուլ, Էդու

Վնասվածքի պատճառով չեն խաղա Գավրանովիչը, Հունտելարը, Կլյուգեն, Մորիցը, Պանդերը:

Մեր կանխատեսումը. Առաջին հանդիպման կանխատեսումն ըստ onlyfootball.ucoz.com կայքի2-1 հօգուտ "Ինտերի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0