22:04 "Չեմպիոնների լիգա". 1/4-րդ եզրափակիչ. ՄԱՍ 2 | |
Նիկոսիայի "ՀՍՊ" մարզադաշտում կայանալու է "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլի "ԱՊՈԵԼ"-"Ռեալ" հանդիպումը, որի հաղթողի հիմնական հավակնորդն վաղուց արդեն հայտնի է: Խաղը սպասարկելու է գերմանական մրցավարական անձնակազմը՝ գլխավոր մարցավար Ֆելիքս Բռիխի գլխավորությամբ: "ԱՊՈԵԼ"-ից ոչ ոք ոչինչ չէր սպասում, բայց թիմը կարողացավ գերազանց խաղ ցուցադրել ու դուրս գալ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլ: Այստեղ թիմը հանդիպում է "Արքայական ակումբի" հետ, որը նման չէ ոչ "Շախտյորին", ոչ "Պորտուին", ոչ էլ անգամ "Լիոնին": Մադրիդի "Ռեալը" գտնվում է մեկ այլ գալակտիկայում և ունի միայն մեկ իրական մրցակից՝ կատալոնական "Բարսելոնա": Իվան Յովանովիչի թիմից այսօր քչերը հաղթանակ կակնկալեն, քանզի դժվար թե "Ռեալը" ցանկանա սենսացիայի մասնակից դառնալ: Ամեն դեպքում ունենալով մարտական կազմ՝ "ԱՊՈԵԼ"-ն ամեն ինչ կանի արժանի ելույթ ունենալու համար: Մադրիդի "Ռեալը" Նիկոսիա է ժամանել առանց հիմնական կազմի մի քանի խաղացողների: Առաջին հերթին պետք է նշել Խաբի Ալոնսոյին, ով չի խաղա որակազրկում ունենալու պատճառով: Իհարկե, թե Գրաներոն, թե Խեդիրան, թե Շահինը լավ ֆուտբոլիստներ են, սակայն նրանց խաղամակարդակը զգալիորեն զիջում է "Մաեստրո Խաբիի" վարպետությանն ու փորձին: Այս հանդիպմանը չեն մասնակցի նաև Անխել դի Մարիան ու Խոսե Կալյեխոնը, իսկ ահա Կական կարող է մտնել խաղադաշտ որպես հիմնական կազմի խաղացող: Հավանական կազմեր "ԱՊՈԵԼ" - Խիոտիս - Պուրսայիդիս, Պաուլո Ժորժե, Օլիվեյրա, Բոավենտուրա - Նունու Մորաիշ, Պինտու, Խարալամբիդես, Սոլարի, Տրիչկովսկի - Այլտոն "Ռեալ Մադրիդ" - Կասիլյաս - Պեպե, Ռամոս, Մարսելո, Արբելոա - Խեդիրա, Գրաներո, Օզիլ - Ռոնալդու, Բենզեմա, Հիգուային Հետաքրքիր փաստեր *** "ԱՊՈԵԼ"-ը "Չեմպիոնների լիգայի" այս տարվա խաղարկությունում հաղթել է սեփական հարկի տակ կայացած 7 խաղից 5-ում: *** "Ռեալը" հաղթել է "Չեմպիոնների լիգայի" այս տարվա խաղարկության 7 հանդիպումներում, և միայն մեկ ոչ-ոքի է գրանցել: *** "Ռեալն" ավելի շատ գոլ է խփել, քան "ԱՊՈԵԼ"-ն ընդհանուր հաշվով հարվածել է մրցակցի դարպասներին՝ 24 գոլ - 21 հարված: *** "ԱՊՈԵԼ"-ը երբեք չի հաղթել իսպանական թիմերի, բայց ահա 5 անգամ ոչ-ոքի է խաղացել նրանց դեմ կայացած խաղերում: Միջազգային բուքմեյքերական գործակալությունները սահմանել են հետևյալ գործակիցները. "ԱՊՈԵԼ"-ի հաղթանակ՝ 10.4 գործակից, ոչ-ոքի՝ 5.34 գործակից, "Ռեալի" հաղթանակ՝ 1.19 գործակից: Մեր կանխատեսումը: OnlyFootball.ucoz.com կայքի ադմինիստրացիան կարծում է, որ այս հանդիպումը կավարտվի մադրիդցիների հաղթանակով 5-0 հաշվով: | |
|
Total comments: 0 | |