Home » 2012 » Մարտ » 28 » "Չեմպիոնների լիգա". 1/4-րդ եզրափակիչ. ՄԱՍ 3
22:28
"Չեմպիոնների լիգա". 1/4-րդ եզրափակիչ. ՄԱՍ 3
 Այսօր Մարսելի "Վելոդրոմ" մարզադաշտում սպասվում է անչափ հետաքրքիր ու կարևոր ֆուտբոլային մենամարտ. ֆրանսիական "Օլիմպիկը" սեփական հարկի տակ հյուրընկալելու է Մյունխենի "Բավարիային": Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակված իսպանացի Վելասկո Կարբալյոն:
   "Մարսելն" այս մրցաշրջանում շատ վատ է հանդես գալիս սեփական հարկի տակ, սակայն "Չեմպիոնների լիգայում" թիմն արդեն հասել է մինչև 1/4 եզրափակիչ փուլ, ինչն արդեն զգալի հաջողություն է: Խաղից առաջ տված հարցազրույցների ժամանակ "Մարսելի" խաղացողներից շատերն ասել են, որ "Բավարիան" իրենց հերթական մրցակիցն է, ու ոչ մի խնդիր չեն տեսնում այդ թիմի հետ խաղից առաջ: Դիդյե Դեշամի թիմը, սակայն, մի շարք խնդիրներ ունի. որակազրկված է թիմի ավագն ու անփախարինելի դարպասապահը` Սթիվ Մանդանդան, կենտրոնական կիսապաշտպան Դիավարան վնասվածք ունի: Ամենայն հավանականությամբ, խաղադաշտում կհայտնվի բրազիլացի դարպասապահ Անդրադեն: Պաշտպանության կենտրոնում գուցե կխաղա Նկուլու-Մբիա զույգը, թեև վերջին խաղում դաշտ է դուրս եկել Ֆաննին: "Մարսելի" կազմում վնասվածք ունի նաև թիմի առաջատար Լորիկ Ռեմին:
   "Բավարիան" գրեթե խնդիրներ չունի հիմնական կազմի հետ կապված: Ամեն դեպքում խաղադաշտում չի հայտնվի թիմի առաջատար Բաստիան Շվայնշտայգերը, ով դեռևս օպտիմալ մարզավիճակ ձեռք չի բերել: Գերազանց մարզավիճակում է գտնվում Ռիբերի-Ռոբբեն-Գոմես եռյակը, բայց այդ եռյակին շատ լավ է օգնում երիտասարդ Տոնի Կրոսը: Հնարավոր է` խաղադաշտում կհայտնվի Ալաբան, իսկ Ֆիլիպ Լամը կխաղա աջ եզրում:
                       Հավանական կազմեր
    "Մարսել" - Անդրադե - Ասպիլիկուիետա, Նկուլու, Մբիա, Մորել - Դիարրա, Շեյրու, Վալբուենա, Անդրե Այու, Ամալֆիտանո - Ռեմի
    "Բավարիա" - Նոյեր - Լամ, Բոատենգ, Բադշտուբեր, Ալաբա - Լուիս Գուստավո, Կրոս, Ռիբերի, Ռոբբեն, Մյուլլեր - Գոմես
    Միջազգային բուքմեյքերական գործակալությունները խաղի համար առաջարկում են հետևյալ գործակիցները. "Մարսելի" հաղթանակ` 3.48 գործակից, ոչ-ոքի` 3.2 գործակից, "Բավարիայի" հաղթանակը գնահատվում է 1.79 գործակցով:
    Մեր կանխատեսումը: OnlyFootball.ucoz.com կայքի ադմինիստրացիան կարծում է, որ խաղը կավարտվի մյունխենյան թիմի նվազագույն հաղթանակով` 1-0 հաշվով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 517 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0