22:29 "Չեմպիոնների լիգա". 1/4-րդ եզրափակիչ. ՄԱՍ 4 | |
Այսօր
կայանալու է "Չեմպիոնների լիգայի" 1/4 փուլի ամենահետաքրքիր
հանդիպումներից մեկը, որը խոստանում է բացառիկ լինել, քանի որ իտալական
"Սան Սիրո" մարզադաշտում միմյանց են հանդիպում երկու հզոր ակումբներ՝
Իտալիայի նախորդ տարվա չեմպիոն "Միլանը" և շատերի համար Աշխարհի լավագույն
ակումբ համարվող կատալոնական "Բարսելոնան"։ Իհարկե, այս զույգի ֆավորիտն
արդեն հայտնի է ու շատ վաղուց, բայց դա չի նշանակում, թե "Միլանը" պետք է
թևաթափ լինի և խաղը հանձնի մրցակցին։ "Ռոսսոներիները" պատրաստ են մի լավ
ճակատամարտի, թեև լավ գիտեն կատալանների հզորության ուժը։ Հանդիպման
գլխավոր մրցավար է նշանակվել շվեդ Յոնաս Էրիկսոնը։
"Միլանը" մրցավեճից ուղղակիորեն ժամեր առաջ կորցրել է իր առանցքային խաղացողներից մեկին՝ բրազիլացի հուսալի պաշտպան Տիագու Սիլվային, և թիմի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին ստիպված է խաղադաշտ դուրս բերել ոչ երիտասարդ ու վաղուց արդեն դանդաղաշարժ Ալեսանդրո Նեստային։ Թեև բազմափորձ իտալացին այսօր ոչ ավելի հուսալի է դիտվում, քան բրազիլացի երիտասարդը, այնուամենայնիվ գոնե մեկ խաղ նա կարող է բարձր մակարդակով անցկացնել։ Այսօր հաստատ չի խաղա նաև հենակետային կիսապաշտպան Մարկ վան Բոմմելը, սակայն "Միլանի" կենտրոնը հարուստ է բարձրորակ ու լավ խաղ ցուցադրող ֆուտբոլիստներով։ Սպասվում է, որ Ալլեգրին դաշտ դուրս կբերի Նոչերինո-Ամբրոզինի-Ակվիլանի եռյակին ու կփորձի վերջ տալ վերջին շրջանում թիմի կրած անհաջողություններին։ Հարձակման սուր ծայրում կխաղա անփոխարինելի Զլատանը, իսկ նրան մեծ օգնություն ցույց կտան Ռոբինյոն ու Բոատենգը։ "Բարսելոնան" հիմնականում խնդիրներ ունի թիմի պաշտպանությունում։ Աբիդալը այլևս չի խաղա այս մրցաշրջանում, իսկ ահա Ադրիանոյի մոտ ինչ-որ տարօրինակ խնդիրներ են հայտնաբերվել։ Խոսեպ Գվարդիոլան կրկին պետք է դիմի Կառլես Պույոլի օգնությանը, ով ստիպված կխաղա ձախ եզրայինի դիրքում։ Թիմի կիսապաշտպանությունն ու հարձակումը կլինի ավանդական՝ առանց ինչ-որ փոփոխությունների։ Կարող ենք վստահորեն ասել, որ այսօր թիմը խաղադաշտ դուրս կգա այս պահին առկա իր ամենահզոր կազմով, ինչը նույնպես խնդիրներ է ստեղծում մրցակիցների համար։ Հավանական կազմեր "Միլան"՝ Աբբիատի - Բոներա, Մեկսես, Նեստա, Զամբրոտտա - Ակվիլանի, Ամբրոզինի, Նոչերինո - Բոատենգ, Ռոբինյո, Իբրահիմովիչ "Բարսելոնա"՝ Վալդես - Դանի Ալվեշ, Պիկե, Մասկերանո, Պույոլ - Չավի, Բուսկետս, Ինյեստա - Սանչես, Մեսսի, Ֆաբրեգաս Հետաքրքիր փաստեր *** "Միլանը" 14 անգամ հայտնվել է "Չեմպիոնների լիգայի" 1/4 փուլում, սակայն երբեք չի պարտվել սեփական հարկի տակ (10 հաղթանակ, 4 ոչ-ոքի)։ *** "Բարսելոնան" հաղթանակով է ավարտել "Չեմպիոնների լիգայի" վերջին 6 արտագնա հանդիպումները, իսկ վերջին 4 խաղերում խփել է 15 գնդակ։ *** Վերջին շրջանում "Բարսելոնան" 5 անգամ անընդմեջ անցել է "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլ, իսկ "Միալնը"՝ դեռևս ոչ մի անգամ։ Միջազգային բուքմեյքերները կարծում են, որ այսօրվա խաղում ֆավորիտը "Բարսելոնան" է, որի հաղթանակը գնահատվում է 1․65 գործակցով, իսկ ահա "Միլանի" հաղթանակը հավասար է 4․56 գործակցի, եթե խաղը ավարտվի ոչ-ոքի, ապա այս դեպքում գորակիցը հավասար է 3․4-ի։ Մեր կանխատեսումը։ OnlyFootball.Ucoz.Com կայքի ադմինիստրացիան կարծում է, որ խաղը կավարտվի կատալանների հաղթանակով 2-1 հաշվով։ | |
|
Total comments: 0 | |