Home » 2012 » Ապրիլ » 4 » "Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. Պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 4
23:44
"Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. Պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 4
 Այսօր ուշ երեկոյան Լոնդոնի "Ստեմֆորդ Բրիջ" մարզադաշտում իրար կբախվեն անգլիական և պորտուգալական ֆուտբոլի այն առաջատար թիմերը, որոնք կարողացան որոշակի հաջողությունների հասնել "Չեմպիոնների լիգայի" այս տարվա խաղարկությունում: Հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու սլովենացի Դիմար Սկոմինան: Եթե որևէ խնդիրներ չծագեն, ապա խաղը կսկսեի Երևանի ժամանակով արդեն ավանդական դարձող 22:45-ին:
   Պորտուգալիայում կայացած առաջին հանդիպման ժամանակ լոնդոնյան գերակումբը կարողացավ պրագմատիկ ֆուտբոլ ցուցադրելով հաղթանակի հասնել` ավելի լավ օգտագործելով իրեն ընձեռված նպաստավոր պահերը: Այսօր "Չելսին" կարող է անգամ դիտմամբ ոչ-ոքի խաղալ, եթե իհարկե հաղթելու ցանկություն չունենա:
   Վտանգի տակ է հենց մեկնարկային րոպեներից "Չելսիի" կազմում Դավիդ Լուիզի խաղադաշտ դուրս գալը: Ֆուտբոլիստը վնասվածքից հենց նոր է ապաքինվել ու դժվար թե կարողանա բարձր մակարդակի հանդիպում անցկացնել, թեև առաջին խաղի ժամանակ լավագույններից մեկն էր խաղադաշտում: Առողջական որոշակի խնդիրներ ունեն Դիդյե Դրոգբան ու Ռաուլ Մեյրելեշը: Եթե հարմար տարբերակ չլիլի, ապա երկուսն էլ հաստատ ստիպված կլինեն խաղալ հենց առաջին իսկ րոպեներից: Ընդհանրապես Ռոբերտո դի Մատեոն տարօրինակ մի մասնագետ է, ով անակնկալի կարող է բերել բոլորին:
    "Բենֆիկան" Լոնդոն է ժամանել թիմի պաշտպանության կենտրոնում ունենալով մի շարք բացթողումներ: Արդեն երկար ժամանակ է, ինչ վնասվածքի պատճառով չի խաղում պաշտպան Գարայը, Ժարդելը նույնպես վնասվածք է ստացել, իսկ ահա Միգել Վիտորը Պորտուգալիայի առաջնությունում "Բրագայի" հետ խաղում վնասել է ծնկահոդը ու դժվար թե կարողանա օգնել թիմին: Բացի այդ դեռևս հարցականի տակ է թիմի ավագի` բրազիլացի պաշտպան Լուիզաոյի մասնակցությունը այս խաղին: Հավանական է, որ պաշտպանության կենտրոնում ստիպված կխաղան թիմի հենակետային կիսապաշտպանները` Մատիչը և Խավի Գարսիան: Ինչ վերաբերում է թիմի հարձակմանը, ապա դժվար թե գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը փոփոխի այն:
                        Հավանական կազմեր
    "Չելսի" - Չեխ - Իվանովիչ, Դավիդ Լուիզ, Թերրի, Քոուլ - Միկել, Ռաուլ Մեյրելեշ, Ռամիրես, Մատա - Կալու, Տորրես
   "Բենֆիկա" - Արտուր - Մ. Պերեյրա, Լուիզաո, Մատիչ, Էմերսոն - Խ. Գարսիա, Վիտսել, Բ. Սեզար -  Գայտան, Ռոդրիգո, Կարդոսո
                        Հետաքրքիր փաստեր
*** Միայն երկու դեպք է հայտնի, որ "Չեմպիոնների լիգայում" թիմը, հաղթելով առաջին խաղում մրցակցի հարկի տակ, հետո չի կարողացել անցնել հաջորդ փուլ:
*** Մրցաշարի սեփական հարկի տակ անցկացված նախորդ 4 խաղերում "Չելսին" միմիայն հաղթել է` մրցակցի դարպասներն ուղարկելով 14 գնդակ:
*** "Չելսին" 7 անգամ եվրագավաթներում անցել է հաջորդ փուլ, երբ մրցակցի հարկի տակ հաղթանակ է տոնել:
    Միջազգային բուքմեյքերական գործակալությունները խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Բենֆիկայի" հաղթանակ` 4.97 գործակից, ոչ-ոքի` 3.4 գործակից, իսկ ահա "Չելսիի" հաղթանակը գնահատվում է 1.6 գործակցով:
 Մեր կանխատեսումը: Մեր` OnlyFootball.ucoz.com կայքի անդմինիստրացիան կարծում է, որ խաղը կավարտվի լոնդոնյան թիմի հաղթանակով` 2-1 հաշվով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 575 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 0