Home » 2012 » Մարտ » 14 » "Չեմպիոնների լիգա". 1/8 եզրափակիչ. պատասխան խաղեր. ՄԱՍ 8
22:28
"Չեմպիոնների լիգա". 1/8 եզրափակիչ. պատասխան խաղեր. ՄԱՍ 8
 Ահա և ավարտվում է "Չեմպիոնների լիգայի" փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակիչը: Վերջին պատասխան հանդիպումը կայանալու է Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում, որտեղ ուժերն են փորձելու Մադրիդի "Ռեալը" և Մոսկվայի "ԲԿՄԱ"-ն: Հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 23:45-ին: "Ռեալ Մադրիդ" - "ԲԿՄԱ" հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ստեֆան Լանուան Ֆրանսիայից:

                    Նախաբան
     1/8 եզրափակչի համար կայացած վիճակահանությունից հետո, երբ պարզ դարձավ, որ իրար դեմ են մրցելու Մադրիդի "Ռեալն" ու Մոսկվայի "ԲԿՄԱ"-ն, հակամարտության գլխավոր հավակնորդը, իհարկե, Մադրիդի "Ռեալն" էր: Առաջին հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 1-1 հաշվով, "ԲԿՄԱ"-ի նորեկ Վերնբլումի գոլը խաղի վերջին րոպեին դեռևս որոշակի ճափով պահպանում է այս հակամարտության ինտրիգը, սակայն նույնիսկ "ԲԿՄԱ"-ի ամենամոլի երկրպգուներն էլ հասկանում են, որ "Ռեալը", այնուհանդերձ, սեփական հարկի տակ պարզապես ոչնչացնում է բոլորին, բացի կատալոնական "Բարսելոնայից": "ԲԿՄԱ"-ի համար "Սանտիագո Բեռնաբեուում" հաղթանակի հասնելը հրաշքի նման մի բան կլինի, քանի որ "բլանկոսները",  սկսած նախորդ տարվա ապրիլի 30-ից, սեփական հարկի տակ հաղթել են բոլոր մրցակիցներին` բացառությամբ կրկին "Բարսելոնայի":

                    Տեղեկություններ
     "Ռեալ Մադրիդ". Որոշակի ժամանակ առաջ Ժոզե Մոուրինյոն հարձակման գծում որոշակի խնդիրներ ուներ, որոնց մասին պորտուգալացին անձամբ մի քանի անգամ բարձրաձայնել էր. նախ Բենզեման էր վնասվածք ստացել, իսկ Հիգուայինին էլ մի փոքր բախտն էր պակասում: Դրան հակառակ` հիմա երկու հարձակվողներն էլ գտնվում են ֆանտաստիկ վիճակուն, և պորտուգալացի "Յուրահատուկը" դժվար ընտրություն պետք է կատարի, թե հատկապես ով է լինելու թիմի մեկնարկային կազմում: Այդ կազմում հաստատ չեն լինի կիսապաշտպան Անխել Դի Մարիան և ձախ եզրային Ֆաբիո Կոենտրաուն, ովքեր վնասվածքներ ունեն: Իսպանական մամուլը պնդում է, որ այս խաղին Մոուրինյոն խաղադաշտ դուրս կբերի այն նույն կազմը, ինչ որ պորտուգալացին դուրս բերեց "Լա լիգայի" վերջին տուրի շրջանակներում "Բետիսի" հետ կայացած արտագնա խաղում, որտեղ մադրիդցիներն անչափ մեծ կամքի շնորհիվ կարողացան հաղթանակի հասնել 3-2 հաշվով: Հաղորդվում է, որ հիմնական կազմում կլինեն Հիկուայինը, Կական, Օզիլը, ինչպես նաև Առբելոան ու Ռամոսը:
     "ԲԿՄԱ". Այս խաղում "ԲԿՄԱ"-ին կրկին չի կարող օգնել թիմի հիմնական դարպասապահ Իգոր Ակինֆեևը, ում փոխարինող Չեպչյուգովը թիմերի միջև կայացած առաջին հանդիպման ժամանակ պարզապես հրաշագործություններ էր արել: Սպասվում է, որ հանդիպման առաջին իսկ րոպեներից խաղադաշտում կլինի կիսապաշպան Կեյսուկե Հոնդան, ով "Դինամոյի" հետ կայացած խաղում փոխարինման էր դուրս եկել: Հինական կազմում կլինի նաև Ձագոևը: Մի փոքր հարց կա թիմի կիսապաշտպանության հենակետային գծում, քանի որ "ԲԿՄԱ"-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին դեռևս չգիտի, թե ում հետ պետք է համագործակցի թիմի նորեկ Վերնբլումը: Տարբերակները երկուսն են, կամ կխաղա փորձառու Ալդոնինը, կամ ավելի երիտասարդ Մամաևը: Հնարավոր է նաև, որ այս երկուսն էլ կլինեն թիմի մեկնարկային կազմում, եթե Հոնդան պատրաստ չլինի խաղին:

                    Հավանական կազմեր
     "Ռեալ Մադրիդ".Կասիլյաս - Արբելոա, Պեպե, Ռամոս, Մարսելո - Խեդիրա, Ալոնսո - Կակա, Օզլի, Ռոնալդու - Հիգուային

     "ԲԿՄԱ". Չեպչյուգով - Ա. Բերեզուցկի, Իգնաշևիչ, Վ. Բերեզուցկի, Խեննիկով - Ալդոնին, Վերնբլում - Ձագոև, Հոնդա, Մուսա - Դումբիա

                    Հարցազրույցներ
     Ժոզե Մոուրինյո ("Ռեալ Մադրիդ). "Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է խաղին ներդնի առավելագույնը: Եթե "ԲԿՄԱ"-ն հաղթի, ապա դա չի լինի հրաշք: Եթե "բանակայինները" հաղթեն, ապա դա կնշանակի, որ նրանք խաղացել են ավելի լավ, իսկ մենք, մեր հերթին` շատ վատ: Փորձում եմ լինել իրատես և կարծում եմ, որ մենք կանցնենք հաջորդ փուլ: Մեր թիմը "Չեմպիոնների լիգայի" վերջին 19 խաղերում պարտվել է միայն մեկ անգամ, որի մասին դուք գիտեք: Այսպիսի ակումբը վախենալու տեղիք չունի":
     Լեոնիդ Սլուցկի ("ԲԿՄԱ). "Ռեալին" կանեցնելու ոչ մի տարբերակ չկա: Նրանց ամենավտանգավոր զենքն արագ հակագրոհելն է: Հասկանալի է, որ տանտերերը ցուցդրելու են ավելի ագրեսիվ ֆուտբոլ: Բացի այդ, առաջին հանդիպման ընթացքում գրանցված արդյունքը ևս մադրիդցիների օգտին է: Սեփական երկրպագուների ներկայության պայմաններում նրանք անընդհատ գրոհելու են, ոչ թե փորձելու են պահել խաղի 0-0 հաշիվը, որը նրանց ձեռնտու կլինի":

                    Հետաքրքիր փաստեր
*** Երկու տարի առաջ "ԲԿՄԱ"-ն իսպանական "Սևիլյայի" հետ հանդիպել էր "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչում" "Բանակայինները" սեփական հարկի տակ խաղացել էին ոչ-ոքի, իսկ մրցակցի հարկի տակ հաղթել էին 2-1 հաշվով:

*** "Ռեալը" "Չեմպիոնների լիգայի" ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի շրջանակներում ունեցած երեք հանդիպումներն էլ հաղթել է ընդհանուր` 13-2 հաշվով:

*** "Ռեալն" իր պատմության մեջ 21 անգամ ոչ-ոքի է խաղացել առաջին հանդիպումը, սակայն վերջնական արդյունքում 21-ից 20-ում դուրս է եկել հաջորդ փուլ:

*** Միակ դեպքը, երբ "Ռեալը" զիջել է ռուսական ակումբին, եղել է 1990/91թթ. մրցաշրջանում, երբ մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքիից հետո "Սպարտակին" զիջել է 1-3 հաշվով:

*** Այս հաղթանակը ռուսական ակումբների համար Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում միակն է` անցկացրած 8 հանդիպումներում:

     Այս հանդիպման համար միջազգային բուքմեյքերական գործակալւթյունները թիմերի համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Ռեալի" հաղթանակ` 1.07 գործակից, ոչ-ոքի` 7.76, "ԲԿՄԱ"-ի հաղթանակ` 18.30:

                    Կանխատեսում
     Մեր կայքի` Onlyfootball.ucoz.com-ի կարծիքով` հանդիպումը կավարտվի "սերուցքայինների"` 5-1 հաշվով ջախջախիչ հաղթանակով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0