14:36 "Չեմպիոնների լիգա". 1/8 եզրափակիչ. պատասխան խաղեր. ՄԱՍ 3 | |
![]() Առաջին խաղից հետո գերմանական թիմի շանսերը հաջորդ փուլ դուրս գալու համար շատ խիստ նվազել են (Խմբ. եթե, իհարկե, "Բայերի" խաղացողները շանս ընդհանրապես ունեցել էլ են, դա րադեն հարցի մյուս կողմն է): Ռոբին Դուտտի սաները Կատալունիա են մեկնում "Բունդեսլիգայում" "Բավարիայի" նկատմամբ տոնած արժեքավոր հաղթանակից հետո: Լևերկուզենյան ակումբի գլխավոր մարզիչը նշել է, որ չի ցանկանում խոսել իր թիմի հնարվորությունների մասին, և եթե իր սաները կարողանան լավ խաղ խաղալ, ապա հաջորդ փուլ դուրս գալու հավանականությոնը կարելի է գնահատել 5-10 տոկոսով: Իր հերթին Պեպ Գվարդիոլան նշել է, որ շարունակում է "Բայերին" համարել շատ ուժեղ ակումբ, որը շատ արագ թիմ է և երբեք չի հանձնվում: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակված Սվեն Օդվար Մոեն Նորվեգիայից: Մեկնարկային հնարավոր կազմեր "Բարսելոնա". Վալդես - Ալվեշ, Մասկերանո, Պիկե, Ադրիանո - Բուսկետս, Չավի, Ինիեստա - Պեդրո, Մեսսի, Ֆաբրեգաս "Բայեր". Լենո - Շվաբ, Ֆրիդրիխ, Տոպրակ, Կադլեց - Ռեյնարդս, Բենդեր, Կաստրո - Ռենատո Ավգուստո, Շյուրլե, Կիսսլինգ
| |
|
Total comments: 0 | |