14:49 "Չեմպիոնների լիգա". 1/8 եզրափակիչ. պատասխան խաղեր. ՄԱՍ 4 | |
![]() Իսկ ահա "Լիոնի" գլխավոր մարզիչ Ռեմի Գարդը նշել է, որ առաջնությունում ոչ այնքան հաջող ելույթները պետք է կոմպենսացնել "Չեմպիոնների լիգայում" հաղթանակներով և ասել է, որ իրենք անչափ լուրջ են տրամադրված այս մրցաշարում և փորձելու են որքան հնարավոր է երկար շարունակել պայքարը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակված Ունդիանո Մալյենկոն Իսպանիայից: Հնարավոր մեկնարկային կազմեր. "ԱՊՈԵԼ". Խիրոտիս - Պուրսայտիդիս, Պաուլու Ժորժե, Օլիվեյրա, Բոավենտուրա - Նունու Մորայիշ, Էլդեր Սոուզա, Խարալամբիդես, Մոնդուկա - Տրիխովսկի, Այլտոն "Լիոն". Լյորիս - Ռևեյեր, Կրիս, Կոնե, Սիսսոկո - Գոնսալոն, Չելստրեմ, Բրայան, Բաստոս, Լակազետ - Լիսանդրո Հետաքրքիր փաստեր *** Այս մրցաշրջանում "ԱՊՈԵԼ"-ը հաղթել է բոլոր տնային խաղերը՝ այդ թվում "Զենիթին", "Պորտուին" ու "Վիսլային", սակայն պարտվել է վերջին խաղում "Շախտյորին"։ Բայց պարտավոր ենք ասել, որ այդ խաղը ոչ մի նշանակություն չուներ թիմի համար: *** "Լիոնը" 16-ից 14 դեպքերում հաղթել է բոլոր երկկողմ մրցավեճերում, երբ սկզբում հաղթել է սեփական հարկի տակ: Միջազգային բուքմեյքերներն այս խաղում "Լիոնի" հաղթանակը գնահատում են 2.25 գործակցով, ոչ-ոքին՝ 3.05, իսկ ահա "ԱՊՈԵԼ"-ի հաղթանակը գնահատվում է 2.95 գործակցով։ Կանխատեսում Մեր OnlyFootball.ucoz.com կայքի կարծիքով՝ խաղը կավարտվի ոչ-ոքի 1-1 հաշվով։ | |
|
Total comments: 0 | |