20:16 "Չեմպիոնների լիգա". 1/8 եզրափակիչ. պատասխան խաղեր. ՄԱՍ 5 | |
![]() "Մարսելի" գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը զույգի ֆավորիտ է համարում իրենց մրցակից "Ինտերին". "Մենք փոքրիկ առավելություն ունենք առաջին խաղից հետո, սակայն "Ինտերը" շարունակում է ֆավորիտ մնալ",- ասել է Դիդյե Դեշամը: Իսկ ահա Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ "Ինտերը" երբեք չի հանձնվում, և որ իր սաները շատ մարտականորեն են տրամադրված: Միլանյան ակումբի սերբ ֆուտբոլիստ Դեյան Ստանկովիչը հայտարարել է, որ իրենց թիմի երկրպագուները կոգեշնչեն իրենց դեպի հաղթանակ: Նա նշել է նաև, որ շնորհակալ է իրենց երկրպագուներին` մեծ նվիրվածության համար:
Հավանական կազմեր "Ինտեր" - Ժուլիո Սեզար - Մայկոն, Լուսիո, Սամուել, Զանետտի - Պոլի, Ստանկովիչ, Կամբիասսո, Սնեյդեր - Ֆորլան, Միլիտո: "Մարսել" - Մանդանդա - Ասպիլիկուիետա, Դիավարա, Նկուլու, Մորել - Կաբորե, Դիարրա, Շեյրու - Վալբուենա, Ռեմի, Անդրե Այու: Հետաքրքիր փաստեր *** "Ինտերը" "Չեմպիոնների լիգայի" այս մրցաշարի խմբային փուլում միայն մեկ տնային հաղթանակ է տոնել, ինչը ստիպում է ենթադրել, որ այս անգամ էլ "ներաձուրիները" չեն կարողանա անցել 1/8 եզրափակիչ փուլը: *** "Մարսելը" միայն երկու անգամ է պարտվել իտալական թիմերին, իսկ վերջին 5 խաղերում հաղթանակ է տոնել նարանց նկատմամբ: Միջազգային բուքմեյքերական ընկերությունները "Մարսելի" հաղթանակը գնահատում են 4.16 գործակցով, իսկ ահա իտալական "Ինտերի" հաղթանակը` 1.9 գործակիցով, իսկ ահա ոչ-ոքին ստացել է 3.4 գործակից: Մեր կանխատեսումը: Մեր` OnlyFootball.ucoz.com կայքի կարծիքով` հանդիպումը կավարտվի "Ինտերի" հաղթանակով 2-1 հաշվով: | |
|
Total comments: 2 | |
| |