20:42 "Չեմպիոնների լիգա". 1/8 եզրափակիչ. պատասխան խաղեր. ՄԱՍ 6 | |
![]() Քանի որ "Չեմպիոնների լիգայի" մայիսյան եզրափակիչը կայանալու է հենց Մյունխենի "Ալիանս Արենա" մարզադաշտում, այդ պատճառով էլ թեև առաջին խաղում պարտվել է "Բավարիան", բայց այնուամենայնիվ թիմը կփորձի հրաշքներից հեռու պահել "Բազելի" խաղացողներին: "Բավարիայի" մի քանի խաղացողներ գուցե չեն խաղա այս հանդիպման ընթացքում, քանի որ նոր են վերականգնվել վնասվածքներից: Այդ ֆուտբոլիստների թվին են պատկանում գերմանական թիմի այս մրցաշրջանի գլխավոր ռմբարկու Մարիո Գոմեսը, աջ պաշտպան Ռաֆինյան, Գերմանիայի ազգային ընտրանու խաղացող Ժերոմ Բոատենգը, սակայն շարք է վերադարձել թիմի մյուս առաջատարը` կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը: Ի տարբերություն "Բավարիայի"` շվեյցարացիները կադրային ոչ մի խնդիր էլ չունեն. բոլոր խաղացողները կազմ-պատրաստ են թիմին օգնելու անչափ կարևոր այս խաղի ընթացքում: Հավանական կազմեր "Բավարիա" - Նոյեր - Ալբա, Լամ, Բոատենգ, Բադշտուբեր - Լուիս Գուստավո, Տոնի Կրոս, Արյեն Ռոբբեն, Ռիբերի, Մյուլլեր - Գոմես: "Բազել" - Զոմմեր - Շթայնհոֆեր, Դրագովիչ, Աբրահամ, Պարկ - Շաքիրի, Հյուգգել, Ջակա, Շտոկեր - Ֆրայ, Շտելլեր: Հետաքրքիր փաստեր *** Այս թիմերը միմյանց դեմ խաղացել են ուղիղ մեկ տարի առաջ: Այդ ժամանակ "Բավարիան" սեփական հարկի տակ հաղթել է 3-0 հաշվով: *** Սեփական հարկի տակ անցկացրած վերջին 12 խաղերից 11-ում "Բավարիան" հեշտորեն հաղթել է իր մրցակիցներին: *** Այս մրցաշրջանում "Չեմպիոնների լիգայում" "Բավարիան" հաղթել է շվեյցարական թիմերից մյուսին` "Ցյուրիխին" 2-0 հաշվով: *** "Բավարիան" կարողացել է առաջին խաղը պարտվել 0-1 հաշվով, իսկ հետագայում հաջորդ փուլ դուրս գալ 4 անգամ, միայն մեկ անգամ գերմանական թիմին չի հաջողվել կոտրել մրցակցի դիմադրությունը:
Միջազգային բուքմեյքերական գործակալությունները ակնկալում են, որ այս կարևոր խաղում կհաղթի հենց գերմանական թիմը. "Բավարիայի" հաղթանակը գնահատվում է 1.13 գործակցով, ոչ-ոքին` 6.31, իսկ շվեյցարացիների հաղթանակը` 13.2 գործակցով: Մեր կանխատեսումը: Մեր` OnlyFootball.ucoz.com կայքի կարծիքով` "Բավարիան" կհաղթի 3-1 հաշվով և կանցնի հաջորդ փուլ: | |
|
Total comments: 0 | |