20:38 "Չեմպիոնների լիգա". 1/8-րդ եզրափակիչ. ՄԱՍ 3 | |
Ահա և երկար դադարից հետո մեկնարկեց "Չեմպիոնների լիգան", որը սիրում են բոլորը` անկախ տարիքից և սեռից: Այսօր այս հեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակչի շրջանակներում տեղի է ունենալու ևս 2 հանդիպում, որոնցից հիմա Ձեզ կներկայացնենք "Զենիթ" (Ռուսաստան) - "Բենֆիկա" (Պորտուգալիա) հանդիպումը: Խաղը կայանալու է Ռուսաստանի "Պետրովսկի" մարզադաշտում Երևանի ժամանակով 21:00-ին, իսկ բոլոր ռուսների համար կարևոր այս խաղի գլխավոր մրցավար է նշանակվել շվեդացի Յոնաս Էրիկսոնը:
Այս հանդիպմանը սպասում են ողջ Ռուսաստանում, քանի որ ռուսները կարծում են, որ հենց "Զենիթը" կարող է անցնել հաջորդ փուլ, քանի որ Ռուսաստանը ներկայացնղ մյուս թիմը` Մոսկվայի "ԲԿՄԱ"-ն, 1/8 եզրափակչի շրջանակներում մրցելու է Մադրիդի "Ռեալի" հետ, ով հիանալի մարզավիճակ է հավաքել: Պետերբուրգցիները "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլն ավարտեցին պորտուգալական գրանդ "Պորտուի" նկատմամբ տոնած հիանալի հաղթանակով, իսկ փլեյ-օֆֆ փուլում էլ մրցելույթները սկսում են հենց այն ակումբի հետ, ով այս մրցաշրջանում "վիշապներից" կարողացել է խլել Պորտուգալիայի առաջատարի ղեկը: Այս մրցաշրջանում "Բենֆիկան" խմբային փուլում Մադրիդի "Ռեալի" և կատալոնական "Բարսելոնայի" նման հիանալի արդյունք ցույց տվեց` ոչ մի անգամ պարտություն չկրելով մրցակցից, իսկ ազգային առաջնությունում էլ պորտուգալացիները շարունակում են առանց պարտությունների շարքը` ընթացիկ մրցաշրջանում ունենալով ընդամենը 3 ոչ-ոքի: Պետերբուրգյան ակումբի համար ցանկալի արդյունք կլինի 0-0, 1-0, 2-0 հաշիվներից որևէ մեկը, քանի որ եթե հանկարծ ռուսները գնդակ ընդունեն սեփական դարպասը, ապա շատ դժվար կլինի հերոսություն գործել Պորտուգալիայում կայանալիք պատասխան խաղում, որտեղ "Բենֆիկան" պարզապես ֆանտաստիկ արդյունք է ցուցաբերում: Մի քիչ անհավանական է "Զենիթի" դուրս գալը 1/4 եզրափակիչ, քանի որ "Բենֆիկան" այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում իրար հետ վերցրած դարձել է 73 գոլի հեղինակ, որը, հավատացեք, հիանալի արդյունք է: Պետերբուրգցիները հատկապես պետք է ուշադրություն դարձնեն "Բենֆիկայի" աջ եզրի վրա, որտեղ շատ հաճախ է հարձակմանը մասնակցում աջ պաշտպան Մաքսի Պերեյրան: Մյուս կողմից, ուրուգվայցի եզրայինը շատ հաճախ է սխալներ թույլ տալիս, որից և կարող են օգտվել պետերբուրգցիները: Ռուսական ակումբի համար կա ևս մեկ կարևոր հանգամանք. եվրոգավաթներում սեփական հարկի տակ անցկացրած վերջին 30 խաղերում "Զենիթն" ընդամենը 2 պարտություն է կրել, որը խոսում է թիմի կամայի հատկանիշների մասին: Այս խաղին երկու կողմերն էլ կորուստներով են ներկայանում. պետերբուրգյան ակումբից խաղին չեն մասնակցի Կրիշիտոն ու Գուբոչանը, իսկ ահա "Բենֆիկային" չեն կարող օգնել Արթուրը, Այմարը և Գարայը, ովքեր հնարավոր է և մասնակցեն հանդիպմանը: Թիմերը որակազրկված խաղացողներ չունեն, որը խոսում է արդար ու մաքուր խաղ խաղալու մասին: Ինչ վերաբերում է այս երկու ակումբների հետ կապված վիճակագրությանը, ապա "Բենֆիկայի" երիտասարդ կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը, խմբային փուլում կատարելով 5 գոլային փոխանցում, դարձել է լավագույն գոլային փոխանցումներ կատարողը: Արդեն իսկ հայտնի են ինչպես "Զենիթի", այնպես էլ "Բենֆիկայի" նախնական կազմերը, որոնց հետ կարող եք ծանոթանալ ստորև. "Զենիթ" (Ռուսաստան). Ժևնով - Անյուկով, Լոմբերտս, Բրունո Ալվեշ, Գուբոչան - Շիրոկով, Դենիսով, Զրյանով - Ֆայզուլին, Լազովիչ - Կերժակով: "Բենֆիկա" (Պորտուգալիա). Արթուր - Պերեյրա, Լուիզաո, Գարայ, Էմերսոն - Վիտցել, Բրունո Սեզար - Գայտան, Ռոդրիգո, Այմար - Կարդոսո: Այս խաղի համար միջազգային բուքմեյքերական գործակալությունները կողմերի հաղթանակների համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Զենիթի" հաղթանակ` 2.4, ոչ-ոքի` 3.3, "Բենֆիկայի" հաղթանակ` 2.9: Հ.Գ. : onlyfootball.ucoz.com սպորտային կայքը կարծում է, որ հանդիպումը կավարտվի 1-1 հաշվով: | |
|
Total comments: 0 | |