Home » 2012 » Փետրվար » 14 » "Չեմպիոնների լիգա". 1/8-րդ եզրափակիչ. ՄԱՍ 1
20:00
"Չեմպիոնների լիգա". 1/8-րդ եզրափակիչ. ՄԱՍ 1
 onlyfootball.ucoz.com կայքը ողջունում է "Չեմպիոնների լիգայի" բոլոր երկրպագուներին և շարունակում մանրամասն ներկայացնել եվրոպական ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարի փլեյ-օֆֆ հանդիպումները :
    "Չեմպիոնների լիգայի" 1/8-րդ եզրափափակչի շրջանակներում այսօր կայանում է երկու հանդիպում, որոնցից այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆրանսիական "Լիոնի" և Թելավիվի "ԱՊՈԵԼ"-ի մասնակցությամբ հանդիպումը:
     "
Չեմպիոնների լիգայի" խաղարկության վերջին տարիների ամենափորձառու ակումբներից մեկը խաղում է կիպրական "հեքիաթի" դեմ: "ԱՊՈԵԼ"-ը Կիպրոսի ֆուտբոլի պատմության մեջ դարձավ առաջին ակումբը, որը կխաղա "Չեմպիոնների լիգայի" փլեյ-օֆֆում, իսկ ահա "Լիոնն" արդեն ութերորդ տարին է, ինչ անընդմեջ խաղում է "Չեմպիոնների լիգայի" փլեյ-օֆֆում: Անցած խաղարկությունում ֆրանսիացինեը դուրս մնացին 1/8-րդ եզրափափակչից Մադրիդի "Ռեալի" դեմ պայքարում: Հատկանշական է, որ լիոնցիները "Չեմպիոնների լիգայի" պատմության մեջ` փլեյ-օֆֆ 1/8 հանդիպումներում, սեփական հարկի տակ կրել են ընդամենը մեկ պարտություն. դա 2006թ.-ին էր, երբ թիմը պարտվեց "Ռոմային" 0-2 հաշվով:
Խմբային մրցաշարում երկու թիմերը ոչ միանշանակ ելույթ ունեցան: Եթե "ԱՊՈԵԼ"-ը պարզապես հերոսաբար դուրս եկավ հաջորդ փուլ առաջին հորիզոնականով` իր թիկունքում թողնելով ռուսական "Զենիթին", պորտուգալական "Պորտուին" և Դոնեցկի "Շախտյորին", ապա "Լիոնի" բախտը վճռվեց միայն վերջին հանդիպմանը, երբ ֆրանսիացիները շատ "կասկածելի" 7-1 հաշվով հաղթեցին Զագրեբի "Դինամոյին": Այս թիմերը միմյանց դեմ հանդիպումների փորձ չունեն: "ԱՊՈԵԼ"-ը ֆրանսիական ակումբի դեմ խաղացել է 1993-1994թթ. "Գավաթակիրների գավաթում", որտեղ զիջել է ֆրանսիական "ՊՍԺ"-ին ընդհանուր 0-3 հաշվով: Հատկանշական է, որ Իվան Յովանովիչի սաները խմբային մրցաշարի բոլոր երեք հանդիպումներում ոչ-ոքի են խաղացել:
        Նշենք, որ հ
անդիպման մեկնարկը
Երևանի ժամանակով ավանդական 23:45-ին է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 461 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0