21:13 "Չեմպիոնների լիգա". 1/8-րդ եզրափակիչ. ՄԱՍ 2 | |
Ժամեր անց մեկնարկելու է "Չեմպիոնների լիգայի" 2011/2012թթ. մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակիչը, որի շրջանակներում մինյանց դեմ են մրցելու Լևերկուզենի "Բայերը" և կատալոնական "Բարսելոնան": Խաղը տեղի է ունենալու Լևերկուզենի "Բայարենա" մարզադաշտում Երևանի ժամանակով 23:45-ին, իսկ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ազգությամբ շոտլանդացի Կրեյտ Թոմսոնը:
Երկու թիմերն էլ այս կարևոր հանդիպմանը ներկայանում են ոչ օպտիմալ կազմով, քանի որ ինչպես "Բայերը", այնպես էլ "Բարսելոնան" վերջին ժամանակներում մի շարք կորուստներ են ունեցել: Ըստ տեղեկությունների` լևերկուզենյան ակումբից հանդիպմանը չեն կարողանա մասնակցել Բալլաքը, Ռենատո Ագուստոն, Սեմը, Դերդիյոկը, Ադլերը և Բարնետան, իսկ ահա "կապտանռնագույններից" խաղադաշտում չեն հայտնվի վնասվածք ստացած Դավիդ Վիլյան, ով ավելի վաղ ոտքն էր ջարդել, ինչպես նաև Աֆելլայը, ով ևս վնասվածք ունի: Լևերկուզենյան ակումբը բացի վերոնշյալ ֆուտբոլիստներից, կարող է զրկվել նաև Տոպրակից և Կադլեցից, որոնց մասնակցությունն այս հանդիպմանը տարբեր պատճառներով հարցականի տակ է առնված: Հարցականի տակ է նաև Կառլես Պույոլի մասնակցությւոնը, ով խաղից առաջ առողջական մի քանի խնդիրներ է ունեցել: Թիմերից և ոչ մեկը որակազրկված ֆուտբոլիստ չունի, որը ևս մեկ անգամ մեզ վստահեցնում է, որ խաղը լինելու է առանց շատ խախտումների, որը թույլ կտա հիանալ երկու կողմերի ցուցադրած գեղեցիկ ֆուտբոլով: "Բայեր" - "Բարսելոնա" հանդիպումը հենց սկզբից էլ խոստումալից էր, քանի որ դեռևս խմբային փուլում ինչպես կատալոնական գրանդը, այնպես էլ գերմանական կողմը աչքի էին ընկել իրենց հիանալի ֆուտբոլով: Հատկապես հիշարժան է խմբային փուլում "Բարսելոնայի" ցուցադրած արդյունքը. թիմը խմբային փուլում դարձել է 20 գոլի հեղինակ` կրկնելով անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի"` 1998/1999թթ. մրցաշրջանում գրանցած ռեկորդը, ինչպես նաև "կապտանռնագույն" Լիոնել Մեսսին, ով "Չեմպիոնների լիգա" մրցաշարում մրցելույթները սկսել է 2009թ.-ից, այս մի քանի տարիների ընթացքում անցկացրած 28 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ, որը լևերկուզենյան ակումբի դարպասապահին ստիպում է, որպեսզի հանդիպման ժամանակ ավելի զգոն լինի, եթե, իհարկե, վերջինս չի ցանկանում այսքան կարճ ժամանակում հրաժեշտ տալ Հին աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարին: Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կատալանների "նավապետ" Պեպ Գվարդիոլան ասել է. "Լա լիգայում" ձախողվելուց հետո մեզ ոչ մի բան չի մնում, քան պաշտպանել "Չեմպիոնների լիգայի" մեր տիտղոսը": Հաշվի առնելով այն, որ "Բայերը" հիմա զրկված է մի շարք առանցքային ֆուտբոլիստներից, գերմանական թիմը պետք է հրաշք գործի, որպեսզի կարողանա անցնել հաջորդ փուլ: Լևերկուզենցիները պետք է կրկնեն հեռավոր 1988թ.-ի հրաշքը, երբ "Ուեֆայի գավաթի" շրջանակներում կարողացել էին հաղթել կատալոնական գրանդին, որից հետո էլ դարձան այդ մրցաշարի հաղթողը: Գերմանական կողմի համար 1/4 եզրափակիչ դուրս գալու դեպքում գերմանական ֆուտբոլի լեգենդ Ռուդի Ֆյոլլերը թիմին 500.000 եվրոյի չափով պարգև է խոստացել, սակայն ֆուտբոլի համար նույնիսկ այդ չնչին գումարը չի կարող օգնել "Բայերին" հաղթել "Բարսելոնային", քանի որ դա կարող են անել միայն լևերկուզենյան ակումբի ֆուտբոլիստները: "Բայերի" ֆուտբոլիստները ոչ այնքան մտածում են իրենց մասին, որքան "Բարսելոնայի" դարպասապահ Վիկտոր Վալդեսի մասին, ով վերջերս ավելի շատ սխալներ է թույլ տալիս: Գերմանական ակումբի ֆուտբոլիստները կարծում են, որ Վալդեսն այդ խաղում առնվազն մի քանի կոպիտ սխալ թույլ կտա, որոնցից էլ եթե կարողանան օգտվել, ապա կանցնեն հաջորդ փուլ: Ի դեպ, այսօր "Բարսելոնայի" հյուրանոց է գնացել Մադրիդի "Ռեալի" լեգենդ Ռաուլը, ով ցանկացել է տեսնել իր հայրենակիցներին: Հնարավոր է, որ իսպանացին մի քանի կարևոր խորհուրդներ է տվել կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին, որոնց շնորհիվ վերջիններս կկարողանան հաղթել իրենց մրցակցին: Այս հանդիպման համար հայտնի են նաև թիմերի նախնական կազմերը, որը կարող եք դիտել ստորև. "Բայեր". Լենո - Չոռլուկա, Շվաաբ, Ֆրիդրիխ, Կադլեց - Կաստրո, Ռեյնարց - Ռոլֆես, Բենդեր - Հյուրլե, Կիսլինգ: "Բարսելոնա". Վալդես - Ալվեշ, Պիկե, Պույոլ, Աբիդալ - Չավի, Բուսկետս, Ինյեստա - Ֆաբրեգաս, Մեսսի, Սանչես: Այս հանդիպման համար միջազգային բուքմեյքերական գործակալությունները կողմերի հաղթանակների համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Բայերի" հաղթանակ` 8.5, ոչ-ոքի` 4.5, "Բարսելոնայի" հաղթանակ` 1.4: Հ.Գ . : onlyfootbll.ucoz.com սպորտային կայքը կարծում է, որ այս հանդիպումն ավարտվելու է 1-2 հաշվով` հօգուտ կատալոնական "Բարսելոնայի": | |
|
Total comments: 0 | |