23:31 "Չեմպիոնների լիգա". 1/8-րդ եզրափակիչ. ՄԱՍ 4 | |
![]() Եվրոպացի ֆուտբոլասերներն ակնկալում են, որ այս խաղն ավելի գեղեցիկ ու դիտարժան կլինի, քան երեկ կայացած "Բայեր"-"Բարսելոնա" մրցավեճը: "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի այս հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու տաղանդավոր հունգարացի Վիկտոր Կաշային, ով աչքի է ընկնում իր անաչառությամբ ու խստությամբ: Եթե անդրադառնանք բուն սպասվող խաղին, ապա հանգիստ կարելի է ասել, որ Արսեն Վենգերը հայտնվել է դժվարին իրավիճակում: "Զինագործների" երկրպագուները ֆրանսիացուց սպասում են չեմպիոնական հաղթանակներ, սակայն թիմը դեռևս չի կարողանում հաղթել: Արսեն Վենգերին քննադատում են նաև տրանսֆերային սխալ քաղաքականություն վարելու և երիտասարդ տաղանդներին արագորեն կորցնելու համար: Եթե "Արսենալը" այս անգամ էլ չհաղթի ինչ-որ բան, ապա ֆրանսիացուն այլևս չեն ների և կհեռացնեն թիմից: Այս անգամ ֆրանսիացուն կփորձի օգնել իր հայրենակիցը` "զինագործների" լեգենդ հանդիսացող Թյերի Անրին: Մասսիմիլիանո Ալեգրիի գլխավորած "Միլանն" էլ շատ բան ունի իր երկրպագուներին ապացուցելու. "ռոսոներիները" պետք է կարողանան ցույց տալ, որ իրենք կրկին հավակնում են "Չեմպիոնների լիգայի" գավաթին, քանի որ անցած տարի իսկական ֆիասկոյի ենթարկվեցին անգլիական ոչ գերհզոր "Տոտենհեմի" կողմից: Եթե այս տարի էլ "Միլանը" չկարողանա բոլորին ցույց տալ իր իրական ուժը, ապա "Չեմպիոնների լիգայի" 7-ակի հողթողի կոչումը կդառնա զուտ պատմական անցյալի լավագույն օրինակը և ոչ ավելին: Հավանական կազմեր. "Միլան". Ամելյա - Աբատե, Տիագու Սիլվա, Նեստա, Մեսբա - Վան Բոմմել, Ամբրոզինի - Նոչերինո, Ռոբինյո, Զեեդորֆ - Իբրահիմովիչ: "Արսենալ". Շչեզնի - Սանյա, Կոսելնի, Ջուրու, Վերմալեն - Ռոսիցկի, Սոնգ, Արտետա - Չեմբեռլեյն, Ուոլքոթ - Վան Պերսի: Աշխարհահռչակ William Hill բուքմեյքերական գործակալությունը "Միլանի" հաղթանակը գնահատում է 2.1 գործակցով, ոչ-ոքին` 3.3, իսկ "Արսենալի" հաղթանակն էլ գնահատվում է 3.4 գործակցով: Մեր կայքի` OnlyFootball.ucoz.com-ի կարծիքով` այս խաղում 3-1 հաշվով կհաղթի հենց դաշտի տերը` "Միլանը": | |
|
Total comments: 0 | |