18:23 "Չեմպիոնների լիգա". 1/8-րդ եզրափակիչ. ՄԱՍ 5 | |
Եվրոպան շարունակում է շնչել ֆուտբոլով, իսկ Նեապոլը երկարատև ընդմիջումից հետո ընդունում է "Չեմպիոնների լիգայի" փլեյ-օֆֆ փուլը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իսպանացի Վելասկո Կարբալյոն: Հանդիպման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 23:45-ին:
"Նապոլին" սեփական հարկի տակ կընդունի այս մրցաշրջանում ամենաշատ քննադատված ակումբներից մեկին` "Չելսիին": Վիլլաշ-Բոաշը շարունակում է մնալ անգլիացի լրագրողների ամենաքքնարկելի մարդկանցից մեկը, և կա կարծիք, որ "Չեմպիոնների լիգայում" անհաջողության մատնվելը չի ներվի Ռոման Աբրամովիչի կողմից: "Նապոլին" սեփական հարկի տակ երրորդ անգամ կխաղա անգլիական ակումբների հետ: Նախորդ երկու դեպքերում իտալական ակումբը խաղացել է "Լիվերպուլի" և "Մանչեսթեր Սիթիի" հետ` վերջինիս հետ խաղալով "Չեմպիոնների լիգայի" խմբային այս փուլում: "Չելսին" իններորդ անգամ անընդմեջ խաղում է "Լիգայի" փլեյ-օֆֆում: "Արիստոկրատները" 7 անգամ խաղացել են Իտալիայում: Վերջին անգամ 1/8-րդ եզրափակչի շրջանակներում "Չելսին" մրցեց "Ինտերի" հետ. դա 2 տարի առաջ էր, երբ Ժոզե Մոուրինյոյի սաները հաղթեցին ընդհանուր 3-1 հաշվով և դուրս թողեցին Անչելոտտիի թիմին հետագա պայքարից: "Նապոլիի" արգենտինացի կիսապաշտպան Էյզեկիել Լավեսսին հայտարարել է, որ ցանկանում է խփել իր առաջին գնդակը "Չեմպիոնների լիգայում" և "Չելսիի" դեմ հանդիպումն անվանել ամենակարևորն այս մրցաշրջանում: Իսկ ահա Դիդյե Դրոգբան դիմել է իր խաղընկերներին, որպեսզի նրանք համախմբվեն և կատարեն մարզչի հրահանգները: Հ.Գ. : onlyfootball.ucoz.com կայքը կարծում է, որ հանդիպումն ավարտվելու ` 2-1
հաշվով` հօգուտ նեապոլական ակումբի:
| |
|
Total comments: 0 | |