Home » 2012 » Փետրվար » 21 » "Չեմպիոնների լիգա". 1/8-րդ եզրափակիչ. ՄԱՍ 6
21:02
"Չեմպիոնների լիգա". 1/8-րդ եզրափակիչ. ՄԱՍ 6
 Այսօր` երեքշաբթի օրը, Մոսկվայի "Լուժնիկի" մարզադաշտում Երևանի ժամանակով 21:00-ին "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալու է "ԲԿՄԱ" (Ռուսաստան) - "Ռեալ Մադրիդ" (Իսպանիա) հանդիպումը, որի գլխավոր մրցավար է նշանակվել հոլանդացի Բյորն Կեյպերսը:
 Նախորդ շաբաթ "Զենիթն" ու "Լոկոմոտիվը" ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ռուսական ակումբները կարող են հաղթանակներ տոնել նույնիսկ փետրվար ամսին` չնայած նրան, որ Ռուսաստանի առաջնությունը դեռ չի էլ սկսվել: Բայցևայնպես, հարգելով "Բենֆիկային" և Բիլբաոյի "Ատլետիկին"` վերջիններիս պարզապես հնարավոր չէ համեմատել ահեղ "Ռեալի" հետ: Կարելի է ասել, որ "այս թռչունները տարբեր տեսակներից են":
 Բանակայինները "Ռեալի" հետ կայանալիք խաղից առաջ ընկերական հանդիպում են ունեցել Դոնեցկի "Շախտյորի" հետ, որի ընթացքում պարզ դարձավ, որ Լեոնիդ Սլուցկին այդ խաղում փորձել է թիմին տրամադրել "Ռեալի" հետ խաղին: Հավանական է, որ այսօր "սերուցքայինների" հետ կայանալիք խաղին ռուս մասնագետը խաղադաշտ դուրս կբերի հենց այն կազմը, որը դուրս էր բերել "Շախտյորի" դեմ կայացած խաղում: Այդ կազմւմ, անկասկած, չի լինի բրազիլացի հարձակվող Վագներ Լավը, սակայն պատրաստ են իրենց դրսևորել միանգամից երկու կիսապաշտպաններ Պոնտուս Վերնբլումը և Ահմեդ Մուսան, ու անվանում են նաև երկրորդ "Քրիշտիանո Ռոնալդու": Այս երկու ֆուտբոլիստներն էլ կարող են մեծ օգուտ տալ "ԲԿՄԱ"-ին, քանի որ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մի քանիսը վնասվածքներ ունեն: Իհարկե, չպետք է մոռանալ բանակայինների հիմնական խնդրի մասին. թիմում դարպասապահի խնդիր կա:
     "Ռեալը" միանգամից ունի ունի մի քանի գոտիներ, որտեղ մարզիչը մեծ ընտրություն կարող է կատարել: Հատկապես կարելի է նշել ինչպես պաշտպանությունը, այնպես էլ կիսապաշտպանությունը: Դի Մարիայի հերթական վնասվածքը թույլ է տալիս հետևություն անել, որ Ռոնալդուի և Օզիլի հետ պետք է համագործակցի կամ Կական, կամ Խոսե Կալյեխոնը, իսկ ահա Ալոնսոյի հետ կիսապաշտպանության ետին հատվածը կարող է կազմել կամ Պեպեն, կամ վասվածքից ապաքինված Խեդիրան: Հավանական է, որ պաշտպանության կենտրոնում կխաղա Սերխիո Ռամոսը, իսկ երիտասարդ Ռաֆայել Վարանն էլ կմնա պահեստայինների նստարանին:
                Մեկնարկային կազմեր.
  "ԲԿՄԱ". Չեպուգով - Շիննիկով, Ա. Բերեզուցկի, Իգնաշևիչ, Վ. Բերեզուցկի - Վերնբլում, Ալդոնին - Մուսա, Ջագոև, Տոսիկ - Դումբիա
  "Ռեալ Մադրիդ". Կասիլյաս - Կոենտրաո, Ռամոս, Պեպե, Արբելա - Ալոնսո, Խեդիրա - Ռոնալդու, Օզիլ, Կալյեխոն - Բենզեմա
  Թիմերից և ոչ մեկը որակազրկված ֆուտբոլիստներ չունեն, իսկ ինչ վերաբերում է վնասվածք ստացածներին, ապա երկու կողմերն էլ այս պահով "հարուստ" են. "ԲԿՄԱ"-ից վնասվածքներ ունեն Ակինֆեևը, Մարկ Գոնսալեսը, Ցաունյան և Կեյսուկե Հոնդան, իսկ ահա "բլանկոսները" կորցրել են Դի Մարիային, Լասսանա Դիարային և Համիդ Ալթինթոփին:

         Հարցազրույցներ.
 Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսների ժամանակ հարցազրույցներ են տվել ինչպես "ԲԿՄԱ"-ի, այնպես էլ "Ռեալի" ֆուտբոլիստները:
"ԲԿՄԱ"-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին ասել է. "Ռեալի" հզորությւոնը չի կայանում միայն փայլուն հակագրոհներ կազմակերպելու գործում: "Սերուցքայինները" շատ դեպքերում առաջինն են ընդունում գնդակ սեփական դարպասը, սակայն միշտ էլ հաղթում են: "Ռեալը" հարձակումն իրականացնում է տակտիկապես: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք կանգեցնել "Ռեալին": Մեզ բավարարելու է ցանկացած հաշիվ, որը բոլորիս հնարավորություն կընձեռի երկու խաղերի արդյունքում աննել հաջորդ փուլ":

 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ "Յուրահատուկ" Ժոզե Մուորինյոն ասել է. "Առաջիկա խաղում մենք պետք է վեհ գտնվենք բոլոր հանգամանքներից` և ցուրտ եղանակից, և արհեստական խոտածածկից: Մենք դեռևս ոչ մի անգամ պաշտոնական խաղ չենք անցկացրել արհեստական խոտածածկի վրա: Առաջին հերթին կարևոր է տրամադրությունը, որը սաներից մոտ նորմալից էլ բարձր է (Խմբ. ասել է Մոուրինյոն կատակելով): Պետք է անպայման հաղթենք` ակախ բոլոր հանգամանքներից":

Հետաքրքիր փաստեր.
*** "ԲԿՄԱ"-ն իսպանական ակումբների հետ խաղացել է 5 անգամ և այդ հանդիպումներից և ոչ մեկում ոչ մի պարտություն չի կրել:
*** 2010թ.-ին "Ինտերը" Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ "Չեմպիոնների լիօգայի" 1/4 եզրափակչի երկու հանդիպումներում էլ "ԲԿՄԱ"-ին հաղթել է 1-0 հաշվով:
*** "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի շրջանակներում "Ռեալը" մրցակցի դաշտում անցկացրած 3 հանդիպումներում էլ մրցակցի նկատմամբ չոր հաշվով հաղթաակ է տոնել` ընդհանուր առմամբ գնդակների առումով գրանցելով հետևյալ արդյունքը. 6-0:

   Հեղինակավոր բուքմեյքերական ընկերությւոններն այս խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները. "ԲԿՄԱ"-ի հաղթանակ` 7.60 գործակից, ոչ-ոքի` 4.50, "Ռեալի" հաղթանակ` 4.40:

  Կանխատեսում. onlyfootball.ucoz.com կայքը կարծում է, որ հանդիպումն ավարտվելու է 3-1 հաշվով` հօգուտ Մադրիդի "Ռեալի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0